• Latest news

Հաջողության հասնելու համար Հայաստանը պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնի կրթությանը. Նոբելյան մրցանակակիր (ֆոտո)

13 ապրիլի, 2016  18:39

Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր շատ բան ունեն. երկու երկիրն էլ փոքր են, երկուսն էլ շրջապատված են, սակայն Իսրայելն ավելի մեծ ուշադրություն է հատկացնում կրթությանը, իսկ Հայաստանն այդ առումով հետ է մնում: Նման կարծիք է հայտնել քիմիայից Նոբելյան մրցանակակիր Աարոն Չեխանովերը, որը Երեւան է եկել   4 այլ մրցանակակրի հետ` մասնակցելու «Հայաստանում Նոբելյան օրերին»:

«Մեր երկրներն ընդհանուր շատ բան ունեն. երկու երկիրն էլ շրջապատված են, երկուսն էլ փոքր են, երկուսի բնակիչներն է ստիպված են հույսը դնել սեփական խելքի վրա: Դուք բնական պաշարներ չունենք, մինչեւ վերջերս մենք էլ չունեինք, բայց այժմ մենք գազ ունենք: Սակայն մեզ մոտ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում  կրթությանը, իսկ Հայաստանն այս առումով մի քիչ հետ է մնում», - ասել է նա:

Նրա կարծիքով, Հայաստանի կառավարությունը պիտի ավելի շատ աջակցի կրթությանը եւ երկրում գիտության զարգացմանը, ինչպես նաեւ իր քաղաքացիներին, չէ որ նրանց մեջ իրոք խելացիները եւ տաղանդավորները կան:  Սփյուռքի փորձը ցույց է տալիս, որ հայերն իրոք կարող են շատ հաջողակ լինել, նրանք ունեն դրա համար անհրաժեշտ ամեն ինչ, սակայն ինչ-որ բանի հասնելու համար նրանց հնարավորություններ են անհրաժեշտ եւ կառավարության աջակցությունը:  

Սա Աարոն Չեխանովերի առաջին այցը չէ: Նա այստեղ է եղել նաեւ  2010-ին, եւ այդ ժամանակվանից, նրա խոսքով, Հայաստանում շատ բան է փոխվել դեպի լավը, սակայն կան շատ բաներ, որ հնարավոր է փոխել: 

«Ես հույս ունեմ, որ մեր երկրներն ապագայում կկարողանան համագործակցել մեկ նպատակով` մարդկային կյանքն ավելի լավը դարձնելու», - ասել է մրցանակակիրը: 

Հիշեցնենք, որ Աարոն Չեխանովերը Երեւան է եկել` մասնակցելու Հայաստանում Նոբելյան օրերին Նոբելյան այլ մրցանակակիրների հետ` Ադա Յոնատի  (Իսրայել), Դան Շեխտմանի (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենի (Ավստրալիա) եւ Էյ-Իթի Նեգիսիի  (Ճապոնիա):

Հիշեցնենք նաեւ, որ առաջին անգամ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը հյուրընկալում է Նոբելյան 5 մրցանակակրի, որոնք դասախոսություններով հանդես կգան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել