• Latest news

Ինչ հատկանիշներ պիտի ունենա գիտնականը

14 ապրիլի, 2016  12:58

Նոբելյան մրցանակակիր Դան Շեխտմանը (Իսրայել) պատմել է, թե ինչ հատկանիշներ պիտի ունենա լավ գիտնականը իր ոլորտում հաջողության հասնելու համար: Նրա խորհուրդները կարող են  շատ օգտակար լինել Հայաստանի երիտասարդ գիտնականներին, ուսանողներին եւ դպրոցականներին: 

1. Դան Շեխտմանի կարծիքով, հաջողակ լինելու համար գիտնականը պիտի  նախ եւ առաջ լավ տիրապետի իր ոլորտին, այլ կերպ ասած` իրոք լավ գիտնական լինի:

2. Լավ գիտնականը պիտի նաեւ միջազգային հանրության մաս լինի: Նոբելյան մրցանակակրի խոսքով, չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին հայկական կամ իսրայելական գիտությունն է, գիտությունն իրականում միջազգային է, այդ պատճառով լավ գիտնականը պիտի անպայման միջազգային հանրության մաս կազմի, ուսումնասիրի այլ գիտնականների աշխատանքները, տեղյակ լինի վերջին նորություններին: 

3. Լավ գիտնականն իր ոլորտում ճանաչված առաջնորդն է: Այլ գիտնականները հետեւում են նրան, ուսումնասիրում, մեկնաբանում են նրա աշխատանքները: 

4. Լավ գիտնականը կարեւոր հայտնագործություններ է անում, որոնք հետո ուսումնասիրում եւ զարգացնում են նրա գործընկերները: 

5. Լավ գիտնականը կարողանում է շփվել: Դան Շեխտմանի խոսքով, նա չպետք է անընդհատ նստի իր լաբորատորիայում, նա պիտի կարողանա շփվել աշխարհի, այլ մարդկանց հետ` ինչպես գիտնականների, այնպես էլ գիտության մասին ոչինչ չիմացողների: Լավ գիտնականը կարողանում է խոսել այնպես, որ իրեն հասկանան: Նա մարդկանց պատմում է գիտության մեջ զարգացումների մասին, նրանց մեջ հետաքրքրություն է առաջ բերում, ավելին` նրանց համար դերային մոդել է դառնում, նմանակման օրինակ:  

6. Լավ գիտնականը համագործակցում է այլ գիտնականների հետ, մասնակցում է գիտական համաժողովների, աշխատում է այլ լաբորատորիաներում, այլ գիտնականների համագործակցության է հրավիրում իր լաբորատորիայում: 

7. Լավ գիտնականը անգլերեն գիտե: Ոչ թե նրա համար, որ դա լավ լեզու է, այլ որովհետեւ անգլերենը գիտնականների շփման լեզուն է: 

«Լավ է, եթե Ձեր աշխատանքը հրապարակվի հայերեն կամ ռուսերեն, բայց հաշվի առեք, որ աշխարհը չի կարողանա կարդալ այն: Պետք է հրապարակել անգլերեն` լավագույն գիտական ամսագրերում», - նշել է գիտնականը:

8. Վստահությունը իր, իր ուժերի հանդեպ, վստահությունը, որ հնարավոր է իր ոլորտում ցանկացած խնդիր լուծել, հաջող գիտնականի եւս մի կարեւոր հատկանիշ է: 

Հիշեցնենք, որ Դան Շեխտմանը Երեւան է եկել Հայաստանում Նոբելյան օրերին մասնակցելու Նոբելյան այլ մրցանակակիրների` Ադա Յոնատի  (Իսրայել), Աարոն Չեխանովերի (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենի (Ավստրալիա) եւ Էյ-Իթի Նեգիսիի  Ճապոնիա/ԱՄՆ) հետ:

Հիշեցնենք նաեւ, որ առաջին անգամ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը ընդունում է Նոբելյան  5 մրցանակակրի, որոնք ելույթ կունենան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ դասախոսություններով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել