• Latest news

Նոբելյան մրցանակակիրների այցը հայ երիտասարդության շրջանում Քիմ Քարդաշյանի այցից ոչ պակաս հետաքրքրություն է առաջացրել

14 ապրիլի, 2016  16:12

Նոբելյան մրցանակակիրները, որոնք Երեւան են եկել Հայաստանում Նոբելյան օրերի շրջանակում, հայ երիտասարդության շրջանում ոչ պակաս հետաքրքրություն են առաջացրել, քան Քիմ Քարդաշյանի այցը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանում «Նոբելյան օրերի» համակարգող Կոնստանտին Ենկոյանը:

Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները Հայաստանի ուսանողներն ու աշակերտները լսում էին նույնիսկ կանգնած կամ էլ լիքը լսարանների աստիճաններին նստած: Իսկ դասախոսությունների արանքում բոլորը ձգտում էին գիտնականների ինքնագրերը ստանալ եւ լուսանկարվել նրանց հետ, ինչը, կազմակերպիչների խոսքով, եւս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ մեր երիտասարդությունը հասկանում է գիտության կարեւորությունը եւ հետաքրքրվում է դրանով: 

«Հուսով եմ` մենք հասել ենք այս միջոցառման նպատակին` ոգեշնչել երիտասարդությանը, որպեսզի նրանք սկսեն ստեղծել», - ասել է Ենկոյանը:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Նարիմանյանը նշել է, որ մրցանակակիրների դասախոսությունները վարպետաց դասեր էին դասախոսների համար, որոնք տեսան, թե ինչպես է պետք դասավանդել եւ հետաքրքրել ուսանողներին:  

Կենսաբան Աաարոն Չեխանովերը (Իսրայել), ամփոփելով անցած օրերը, նշել է, որ հայ երիտասարդությունը տպավորել է իրեն. դասախոսություններից հետո իրեն շատ հետաքրքիր, շատ խորը եւ մասնագիտական հարցեր են տվել, ընդ որում` լավ անգլերենով: 

Ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել) իր հերթին նշել է, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան եւ ինքն այստեղ հաճույքով շատ փոփոխություններ է նկատել դեպի լավը: Ավելին, մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն հատկացնել կրթությանը: Սակայն աշխարհն այսօր առաջ է գնում հսկայական քայլերով, եւ Հայաստանը եւս պիտի շատ արագ զարգանա, որպեսզի հետ չմնա: 

Քիմիկոս Էյ Իթի Նեգիսին (Ճապոնիա/ԱՄՆ) իր հերթին նշել է, որ Հայաստանում արդեն վաղուց ժամանակն է մտածելու, թե ինչպես սեփական Նոբելյան մրցանակակիրներին աճեցնեն: Կենսաբան Ադա Յոնատը (Իսրայել), խոսելով Հայաստանից իր տպավորությունների մասին, խոստովանել է, որ իրեն շատ են դուր եկել հայկական մրգերը եւ բանջարեղենը: Պաթոլոգ Ջոն Ռոբին Ուորենը  (Ավստրալիա) եւս ընդգծել է որակյալ սննդի կարեւորությունը եւ այն փաստը, որ Հայաստանում այնքան էլ շատ չեն ճարպակալմամբ մարդիկ, որովհետեւ այստեղ ֆասթ-ֆուդի փոխարեն գերադասում են տնական սնունդը:  

Հիշեցնենք, որ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում առաջին անգամ ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին Երեւանի պետական բժշկական համալսարանը ընդունում է Նոբելյան   5 մրցանակակրի, որոնք հանդես են եկել բաց դասախոսություններով կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ: Այդ ամենը մրցանակակիրներն անվճար են արել` հուսալով ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել