• Latest news

Երեխաների համար 7 ամենալավ եւ ամենավատ ըմպելիքները

19 ապրիլի, 2016  19:30

Երեխաներն անընդհատ ինչ-որ բանով զբաղված են եւ հաճախ մոռանում են ջուր խմել, որն այնքան անհրաժեշտ է օրգանիզմին: Ոմանք, ծարավ զգալով, հյութեր եւ գազավորված ըմպելիք են խմում, որոնք շատ շաքար եւ հարյուրավոր կալորիաներ են պարունակում: Դրանցում հաճախ կոֆեին է պարունակվում: 

Դիետոլոգ Սառա Սայթերը Քլիվլենդի կլինիկայից պնդում է, որ երեխայի օգտագործած  ըմպելիքներն ազդում են նրա սննդակարգի կալորիականության եւ նրա առողջության ու քաշի վրա: Դիետոլոգը մի քանի լավ ըմպելիք է նշել, որոնք երեխաներին կարելի է եւ անհրաժեշտ է խմել, եւ մի քանի վատ ըմպելիք, որոնցից ավելի լավ է խուսափել: 

Երեխաների համար օգտակար ըմպելիքներ

Ջուր. Ամենասովորական ջուրն ամենալավ ըմպելիքն է, որը խոնավեցնում է օրգանիզմը եւ օգնում է պայքարել ծարավի դեմ: Ջրում ոչ կալորիաներ կան, ոչ շաքար, ոչ ճարպ:

Կաթ. Կաթը, դիետոլոգի խոսքով, յուրաքանչյուր երեխայի սննդակարգի կարեւոր մասն է: Կաթը հարուստ է սպիտակուցներով, Դ վիտամինով եւ կալցիումով: Օրական երեխաներին խորհուրդ են տալիս մոտ 450-680գ կովի կաթ խմել (առանց շաքարի), կամ էլ, եթե երեխան ինչ-որ պատճառով չի կարող խմել դա, սոյայի, կոկոսի կամ նշի կաթ: 

Երեխաների համար վտանգավոր ըմպելիքներ.

«Հոտավետ» կաթ. Տարբեր հոտավետիչներով կաթնային ըմպելիքները շատ շաքար են պարունակում եւ ավելորդ կալորիաներ, որոնք երեխային բոլորովին պետք չեն: 

Մրգային ըմպելիքներ. Լիմոնադները, հյութերը եւ այլ ըմպելիքները եւս շատ շաքար են պարունակում: Եվ չնայած նման հյութերի փաթեթավորման վրա հաճախ գրում են, թե դրանք С վիտամին են պարունակում, չարժե հավատալ դրանց, խորհուրդ է տալիս դիետոլոգը: Եթե երեխան թարմ մրգեր եւ բանջարեղեն ուտի, նրա օրգանիզմը կստանա իրեն անհրաժեշտ բոլոր վիտամինները:  

Գազավորված ըմպելիքներ. Գազավորված ըմպելիքներում օգտակար ոչինչ չկա. դրանք ընդամենը վնասում են ատամներին, նպաստում են 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը եւ ավելորդ քաշի կուտակմանը: Բացի այդ, դրանցում կոֆեին է պարունակվում, որից երեխաների համար ավելի լավ կլինի խուսափել:  

«Մարզական» ըմպելիքներ. Այս ըմպելիքները լայնորեն գովազդում եւ ներկայացնում են որպես օգտակար եւ օրգանիզմը խոնավեցնող, սակայն ճշմարտությունն այն է, որ նման ըմպելիքի մի շիշը կարող է մինչեւ 8 գդալ շաքար պարունակել:

Ըմպելիք, որը չի կարելի չարաշահել.

Թարմ քամված հյութեր. Բնական մրգերից քամված հյութերը կարող են ինչ-որ չափով օգտակար լինել, սակայն օրական երեխային խորհուրդ չի տրվում նման հյութից 170գ-ից ավելի խմել, զգուշացնում է դիետոլոգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել