• Latest news

Ցածր ածխաջրային սննդակարգերը ցածր ճարպայինների դեմ. Ի՞նչն է ավելի արդյունավետ նիհարելու համար

23 ապրիլի, 2016  18:02

Մոլորակի գրեթե ամեն երրորդ բնակիչը ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի: Նրանցից շատերն ակտիվ, թեկուզեւ ոչ այնքան հաջող պայքար են մղում քաշի դեմ: Ո՞ր սննդակարգերն են ավելի արդյունավետ այդ պայքարում` ցածր ածխաջրայինները, թե ցածր ճարպայինները: Այդ հարցին փորձել են պատասխանել Մակհիլլի համալսարանի  (Կանադա) աշխատակիցները, որոնք 53 տարբեր սննդակարգի համեմատական վերլուծություն են կատարել:

Առաջին հայացքից, ամենաճիշտը սննդակարգում ճարպի քանակի սահմանափակումն է, չէ որ ճարպը երկու անգամ ավելի շատ կալորիա է պարունակում, քան ածխաջրերը: Պարզվել է, որ ամեն ինչ այդքան պարզ չէ: Կանադացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգերը քաշի երկարաժամկետ նվազման համար ավելի արդյունավետ չեն, քան ածխաջրերի եւ ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգերը: 

Պարզվել է, որ ցածր ածխաջրային սննդակարգերը ցածր ճարպայիններից միջինը 1,15 կգ-ով ավելի արդյունավետ են: Ճարպազուրկ սննդակարգերն ավելի լավ արդյունքներ են ցույց տվել (քաշի կորուստ միջինը 5,41 կգ-ով) միայն սննդի սովորական ռեժիմի դեմ` կարճաժամկետ կիրառությամբ եւ ագրեսիվ մարտավարությունների կիրառությամբ: Սակայն արագ նիհարելուց հետո կգ-ներն արագ վերադառնում են, հիշեցնում են գիտնականները:  

«Առողջ սննդի առաջնորդող սկզբունքները պիտի քաշի նվազման համար հանձնարարականներից բացառեն ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգերը` նկատի ունենալով երկարաժամկետ ազդեցության բացակայությունը այլ` համանման ինտենսիվությամբ սննդակարգերի համեմատ», - եզրակացրել է հետազոտության համահեղինակ Դիոնա Ալլումը ներկայացված ապացույցների լույսի ներքո: 

Հետազոտությունը հրապարակվել է Lancet Diabetes & Endocrinology գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել