• Latest news

Արետա Ֆրանքլին. Փրինսի մահվան պատճառը Զիկա վիրո՞ւսն է

22 ապրիլի, 2016  11:40

Հանրահայտ երգիչ Փրինսի մահվան պատճառը կարող էր լինել Զիկա վիրուսը: Նման ենթադրություն է հայտնել ճանաչված երգչուհի Արետա Ֆրանքլինը, MSNBC հեռուստաալիքի հեռուստաշոուի ժամանակ:

«Ասում են, որ նրա մոտ գրիպի նման ախտանշաններ էին: Գուցե դա ինչ-որ կապ ունի Զիկա վիրուսի հետ»,- ասել է նա:

Զիկա վիրուսը, որը տարածում են Aedes aegypti տեսակի մոծակները, սովորաբար դրսեւորվում է «գրիպանման ախտանշաններով»՝ տենդով, ցանով, հոդացավերով ու կոնյուկտիվիտով: Ճիշտ է, սովորաբար հիվանդությունն անցնում է առանց բարդությունների: Հիվանդությունենրի հսոկղության ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի մասնագետների խոսքով, Զիկա տենդով հիվանդներից քչերն են հայտնվում հիվանդանոցում կամ մահանում դրանից: Սակայն վիրուսը շատ վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ առաջացնում է պտղի միկրոցեֆալիա ու այլ բնածին արատներ:

Հիշեցնենք, որ հանրահայտ եգիչ ու երգահան Փրինսը մահացել է 57 տարեկանում: Ասում են, որ մահվանից մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին, նա հոսպիտալացվել էր գրիպին շատ նման հիանդության ախտանշաններով: Նրա մահվան իրական պատճառը դեռ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել