• Latest news

Այսօր Հայաստան կբերվի Լեռնային Ղարաբաղի համար դեղամիջոցների նոր խմբաքանակ

25 ապրիլի, 2016  18:56

Այսօր` ապրիլի 25-ին Հայաստան կբերվի դեղամիջոցների 12 փաթեթ, որոնք կուղարկվեն Լեռնային Ղարաբաղի կլինիկաներ: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այդ միջոցառումը կազմակերպած «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

«Հայաստան Արցախ» հիմնադրամը հայտնի Միացյալ հայկական հիմնադրամի ժառանգորդն է, որը  26 տարի Հայաստան եւ Արցախ ավելի քան 700 մլն դոլարի մարդասիրական օգնություն է բերել: Հարութ Սասունյանը պատմել է, որ Միացյալ հայկական հիմնադրամը փակվել է Լինսիի հիմնադրամի փակումից հետո, որը ֆինանսավորում էր մարդասիրական օգնության եւ դեղամիջոցների տեղափոխումը: Բայց քանի որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը դեռեւս օգնության եւ դեղամիջոցների կարիք ունեն, Հարութ Սասունյանը բացել է  «Հայաստան Արցախ» հիմնադրամը, որն իր գործունեությունը սկսել է  2015-ի դեկտեմբերի 1-ին եւ 5 ամսվա ընթացքում Հայստան եւ Արցախ 8-10 մլն դոլարի մարդասիրական օգնություն է բերել:

Հարութ Սասունյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ռազմական գործողությունների սկսվելու հենց առաջին օրը շատ նվիրատուներ եւ դոնորներ իր հիմնադրամին դեղեր են առաջարկել, որոնց ցուցակն ինքն անմիջապես ուղարկել է Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարություններին:  Այնտեղ ընտրել են այդ պահին իրենց անհրաժեշտ դեղերը, եւ հիմնադրամը կազմակերպել է դրանց տեղափոխումը. դեղամիջոցների մի մասն արդեն տեղ է հասել, մյուս մասն այսօր տեղ կհասնի, մնացածն էլ` մոտ ապագայում: 

Այսօր Հայաստան բերվող դեղերը գալիս են օդային ճանապարհով, եւ  տեղափոխման նման եղանակը ծախսատար է: Դեղերի տեղափոխումը եւ հիմնադրամի գործունեությունը ֆինանսավորում է Վիտալի Գրիգորյանցը Մոսկվայից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել