• Latest news

Ծխելը պիտի ոչ միայն արգելված լինի, այլեւ` ամոթ. նախարար

26 ապրիլի, 2016  23:45

Հայաստանում ծխելը ոչ միայն արգելված պիտի լինի, այլեւ ամոթ եւ անընդունելի: Այսօր նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Հայաստանում ամեն երկրորդ մահը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով եւ ամեն հինգերորդը` ուռուցքային, նշել է նախարարը: Այդ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները ֆիզիկական ակտիվության պակասն է եւ սխալ սնունդը, որը շատ տարածված է երկրում, ինչն անհանգստացնում է առողջապահության համակարգի ներկայացուցիչներին: Նախարարի խոսքով, դրանք միայն  բառեր չեն, այլ տնտեսական լուրջ հաշվարկներ. ռիսկի այդ գործոնների առաջացրած հիվանդությունների բուժման ծախսերը զգալիորեն գերազանցում են այդ հիվանդությունների կանխարգելման ցանկացած ծախսեր: 

Նախարարի խոսքով, անհրաժեշտ է Հայաստանում ամեն հնարավորն անել ռիսկի վերոհիշյալ գործոնների դեմ պայքարի համար: Մասնավորապես, Հայաստանում ծխելու դեմ պայքարի համար անհրաժեշտ է սովորական գործիքներից բացի, կիրառել խիղճը եւ ամոթը. հասարակությունը պիտի սկսի հասկանալ, որ չծխելը նորմալ է, իսկ ծխելը` անընդունելի եւ ամոթալի: 

«Ծխելը պիտի ոչ միայն արգելված լինի ժամանակակից հասարակությունում, այլեւ` անընդունելի, հաշվի առնելով, թե ինչ դեր է խաղում գործնականում բոլոր ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման մեջ», - նշել է նախարարը: 

Արմեն Մուրադյանը նաեւ ընդգծել է զանգվածային լրատվության միջոցների դերը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում եւ ծխելու դեմ պայքարում.   «Եթե բուժման հարցերով զբաղվում են մասնագետ բժիշկներ, ապա կանխարգելումը եւ հանրային առողջությունը  հավասարապես կախված են եւ բժիշկներից, եւ ԶԼՄ-ներից: Մենք ձեզ կոչ ենք անում օգնել առողջ շրջակա միջավայրի, առողջ հոգեւոր արժեքների ձեւավորման գործում»:

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը եւս ընդգծել է ծխելու դեմ արդյունավետ պայքարի կարեւորությունը: Նա նշել է, որ Հայաստանում առայժմ չկա հանրային կարծիք ծխելու վնասակարության եւ նման կարծիք ձեւավորելու համար աշխատանք սկսելու անհրաժեշտության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է