• Latest news

Հնդկաստանում ընդհանուր դեմքով սիամյան երկվորյակներ են ծնվել (ցնցող լուսանկարներ)

27 ապրիլի, 2016  10:42

Հնդկաստանի արեւելքում հիվանդանոցներից մեկում սիամյան երկվորյակներ են ծնվել՝ նրանք ունեն առանձին սիրտ, ձեռքեր ու ոտքեր, բայց ընդհանուր դեմք: Երկվորյակները ընդամենը 6 րոպե են ողջ մնացել:

Կեսարյան հատում անելուց առաջ բժիշկներն արդեն գիտեին, որ սիամյան երկվորյակների հետ են գործ ունենալու, սակայն նրանց արտաքինը ցնցել էր բժիշկներին:

«Մենք գիտեինք, որ երեխաները ողջ չեն մնա, քանի որ նրանց ուղեղները միացած էին իրար, ու անհնար էր վիրահատել ու բաժանել, - ասել է բժիշկ Կիտան Վյասը, որը կեսարյան հատում էր արել: - Այս հիվանդանոցն արդեն շուրջ 140 տարի է աշխատում է, ու այս ընթացքում այստեղ ընդամենը 3 կամ 4 անգամ են սիամյան երկվորյակներ ծնվել: Իսկ այս դեպքը էլ ավելի ցնցող է, քանի որ երեխաները շատ արտասովոր տեսք ունեին:

Կինը, որի անունը չեն հայտնում, հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Նա արդեն 7 ամսական հղի էր, երբ առաջին անգամ ուլտրաձայնային հետազոտություն է արել ու իմացել սարսափելի նորությունը՝ նրա արգանդում ոչ թե մեկ, այլ երկու երեխա էր ու նրանք միացած էին իրար գլխի հատվածում: Բժշկի խոսքով այդ ամենը հնարավոր էր իմանալ նաեւ հղիության առաջին եռամսյակում, սակայն կինը հետազոտությունների չէր գնում, դրա համար էլ այդ խնդիրն այդքան ուշ է բացահայտվել:

Կնոջն արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Նա ու ամուսինը որոշել են երկվորյակների մարմինը հանձնել կառավարական բժշկական քոլեջին հետազոտությունների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել