• Latest news

Գիտնականները նշել են, թե որն է երեխաների համար ամենավտանգավոր կենցաղային քիմիան

27 ապրիլի, 2016  23:37

Փաթեթների, պարկուճների մեջ պահվող կամ հաբերի տեսքով լվացող միջոցները փոքր երեխաների համար ամենավտանգավոր միջոցն են: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները: 

Հետազոտողները վերլուծել են երկու տարվա ընթացքում Վիրջինիայի նահանգի թունաբանական կենտրոնների ստացած հեռախոսազանգերը: Այդ ընթացքում մոտ  62 300 զանգ է ստացվել, որոնք կապված էին 6 տարեկանից փոքր երեխաների վրա մաքրող միջոցի ազդեցության հետ: Ընդ որում, դրանց ավելի քան  60 տոկոսը կազմում էին այն դեպքերը, երբ այն հաբի կամ պարկուճի տեսքով էր: 

Վերջին տարիներին կենցաղային քիմիայի նման ձեւը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում. Տնտեսուհիներն ավելի քիչ ժամանակ են ծախսում լվացքի համար անհրաժեշտ քանակությունը չափելու համար: 

Սակայն ամենածանր կլինիկական հետեւանքները (կոմա, շնչառության, սրտի հետ կապված խնդիրներ, ներքին այրվածքներ եւ այտուցումներ, մահացու ելք) գիտնականները գրանցել են հենց այն ժամանակ, երբ երեխաները թունավորվել են լվացման գունավոր պարկուճներով, հայտնում է The Daily Mail-ը:

Մայրիկների կողմից սովորական լվացքի փոշու օգտագործման դեպքում նման լուրջ հետեւանքների հավանականությունը անհամեմատ ավելի ցածր է, նշում են գիտնականները: 

«Շատ ընտանիքներ չեն հասկանում, թե որքան թունավոր կարող են լինել լվացքի համար բարձր խտությամբ գելերը, որոնք փաթեթավորված են պարկուճների մեջ, - ասում են հետազոտության հեղինակները: Այդ պատճառով չարժե ռիսկի դիմել: Եթե դուք փոքր երեխաներ ունեք, ավելի լավ է ավանդական լվացող միջոց օգտագործել»:

Երկու տարվա ընթացքում պարկուճների կամ հաբերի հետ կապված կանչերի թիվն աճել է   17 տոկոսով: Երեխաները հաճախ լվացող միջոցով փաթեթները ուտելի բանի տեղ են դնում վառ գույնի եւ սննդային փաթեթավորմանը նմանության  պատճառով:  

Գիտնականները զգուշացնում են. եթե տնտեսուհին լվացքի համար գելային պարկուճներ է օգտագործում, դրանք պիտի պահվեն փակ պահարանում կամ էլ բարձր դարակին, երեխայի աչքերից հեռու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել