• Latest news

Վազքը լավացնում է մտավոր ունակությունները ու թարմացնում ուղեղը

28 ապրիլի, 2016  10:49

Ոմանք հավաստիացնում են, որ վազքից հետո իրենց ինքնազգացողությունն ու տրամադրությունը լավանում է, ուղեղը թարմանում ու մտածելը՝ հեշտանում: Հիմա գիտնականները հաստատել են, որ 30-40 րոպե աէրոբիկ վարժություններն իրոք օգտակար են՝ այդ վարժությունները նպաստում են նոր նեյրոնների ծնունդին, լավացնում արյան շրջանառությունն ու ուղեղի այն մասերի աշխատանքը, որոնք պատասխանատու են ուսման ու զգացմունքների համար:

«Եթե դուք այնպես եք մարզվում, որ սկսում եք քրտնել՝ այսինքն մոտավորապես 30-40 րոպե, Ձեզ մոտ ուղեղի նոր բջիջներ են ծնվում», - ասել է American Academy of Clinical Neuropsychology-ի նախագահ Կարեն Փոստալը: - «Դա կատարվում է ուղեղի այն մասերում որոնք պատասխանատու են հիշողության համար»:

Մի շարք հետազոտություններ նույնպես ցույց են տվել, ո վազքի ու այլ աէրոբիկ վարժությունների ժամանակ լավանում է ուղեղի ֆրոնտալ գոտու արյան շրջանառությունը, իսկ այդ գոտին պատասխանատու է պարզ գիտակցության, ծրագրելու ունակության, ուշադրության եւ կենտրոնացման համար: Ուղեղի այս մասը պատասխանատու է նաեւ զգացմունքների համար, ինչը բացատրում է Harvard University–ի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տվել, որ աէրոբիկ վարժությունները օգնում են պայքարել սթրեսի դեմ:

Հետազոտողները 80 կամավորների ցույց են տվել 1979 թ. «Չեմպիոն» ֆիլմի վերջին տեսարանը, որը դիտելիս գրեթե բոլորը արտասվում են: Մինչեւ դիտումը կամավորների մի մասը 30 րոպե վազել էր, իսկ մնացածը այլ վարժություններ էին արել: Դիտումից հետո կամավորներին խնդրել են պատմել, թե ինչքան էին իրենք տխրել այդ տեսարանից:

Պարզվում է, որ այն մասնակիցները, որոնք մինչեւ ֆիլմը դիտելը վազում էին, ավելի քիչ բացասական զգացմունքներ են ունեցել ու ուշադրության ավելի քիչ կորուստ, քան նրանք որոնք այլ վարժությունենր էին արել, կամ առհասարակ չէին մարզվել:

Եվ այսպես, գիտնականների խոսքով, վազքն ու աէորոբիկ վարժությունները ոչ միայն օգնում են ավելի հստակ մտածել ու արդյունավետ աշխատել, այլեւ հաղթահարել բացասական զգացմունքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել