• Latest news

Անորեքսիայի իրական պատճառը բակտերիալ ինֆեկցիա՞ն է

28 ապրիլի, 2016  11:57

Անորեքսիան ավելի շատ մահերի պատճառ է դառնում, քան ցանկացած այլ հոգեկան հիվանդություն, սակայն դրա զարգացման պատճառների մասին քիչ բան է հայտնի: Lancaster University –ի եւ University Hospitals of Morecambe Bay -ի հետազոտողները ենթադրում են, որ անորեքսիայի զարգացման պատճառներից մեկը կարող է դառնալ բակտերիալ ինֆեկցիան:

Նրանց խոսքով, անորեքսիան չի կարող լինել զուտ հոգեկան վիճակ՝ այդ վիճակի իրական պատճառը կարող է լինել ինֆեկցիան: Նրանք նաեւ նշում են, որ բակտերիաները կարող են առաջացնել նաեւ այլ հիվանդություններ, օրինակ գրգռված աղիների համախտանիշ կամ խրոնիկ հոգնածություն:

Գիտնականները պարզել են, որ բակտերիալ ինֆեկցիայի դեմ պայքարի համար օրգանիզմում գոյանում են աուտոհակամարմիններ, որոնք հետագայում հարձակվում են մարդու նյարդային բջիջների վրա, ինչն էլ հենց հոգեկան հիվանդության պատճառ է դառնում: Այսինքն նրանց կարծիքով անորեքսիան աուտոիմունալ հիվանդություն է, որը դրսեւորվում է բակտերիալ ինֆեկցիայից հետո:

Հայտնի է, շեշտում են հեղինակները, որ կանայք տղամարդկանցից 10 անգամ հաճախ են հիվանդանում աուտոիմունային հիվանդություններով: Դա միայն հաստատում է գիտնականների հիպոթեզը՝ եւ՛ անորեքսիան,եւ ՛խրոնիկ հոգնածության համախտանիշը, եւ՛ գրգռված աղիների համախտանիշը ավելի հաճախ կանանց մոտ են ախտորոշվում:

Չնայած հետազոտողներին դեռ չի հաջողվել պարզել, թե հատկապես որ միկրոօրգանիզմն է ունակ անորեքսիա առաջացնել:

Սա առաժմ զուտ ենթադրություն է, բայց եթե այն հաստատվի, անորեքսիան բուժելը կհեշտանա, շեշտել են գիտնականները: Մոտ ժամանակներս հեղինակները ծրագրում են իրենց հիպոթեզը ստուգել լաբորատոր կենդանիների վրա:Եթե նրանց հաջողվի հաստատել իրենց ենթադրությունը, ապա նրանք ծրագրում են զբաղվել անորեքսիայի դեմ պայքարի նոր միջոցի մշակումով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել