• Latest news

Հնարավո՞ր է խրոնիկական ցավերը բուժել լույսի միջոցով

28 ապրիլի, 2016  13:12

McGill University-ի գիտնականները (Կանադա) խրոնիկական ցավի բուժման նոր մոտեցում են առաջարկել. նրանք առաջարկում են ընտելացում առաջացնող օպիոիդ անզգայացնողները փոխարինել օպտոգենետիկ տեխնոլոգիաներով: 

Օպտոգենետիկ տեխնոլոգիաները ենթադրում են նեյրոնների վրա ազդեցություն լույսի օգնությամբ. դա հանգեցնում է նյարդային բջիջների «անջատման»  եւ ցավային զգացողությունների վերացման: Գիտնականների խոսքով, այդ մեթոդիկան կախվածություն չի առաջացնում եւ կարող է օգտագործվել երկար ժամանակ: Ֆիլիպ Սեգուելան բացատրել է, որ նման թերապիայի օգնությամբ կարելի է օգնել խրոնիկական ցավերից տառապող հիվանդներին: 

Օպտոգենետիկ թերապիան փորձարկելու համար հեղինակները մկների են աճեցրել, որոնց ծայրամասային նեյրոնները լուսազգայուն սպիտակուցներ են ունեցել: Հետազոտությունը ցույց է տվել, որ դեղին լույսով ճառագայթումն ինակտիվացնում էր նեյրոնները` նվազեցնելով կենդանիների զգայունությունը հպումներին, ջերմային ազդեցություններին եւ ցավին: 

Հեղինակները հույս ունեն, որ կկարողանան մարդկային նեյրոնների մոդիֆիկացիայի միջոց մշակել. նրանք նախատեսել են դրան հասնել վիրուսային վեկտորների միջոցով: Դրանից հետո հնարավոր կլինի օպտոգենետիկ մեթոդիկան փորձարկել նաեւ մարդու վրա: 

Այդ հետազոտության մասին հայտնում է eNeuro ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է