• Latest news

Գիշերային հերթափոխին աշխատելը մահացու վտանգավոր է կանանց համար

28 ապրիլի, 2016  18:49

Սահուն հերթափոխներում (ցերեկային, գիշերայինների հետ հերթագայող)  երկարաժամկետ աշխատանքը մարդուն սպանելու մեծ շանսեր ունի, պարզել են գիտնականները: Նրանք իրենց հետազոտությունը ներկայացրել են Journal of the American Medical Association ամսագրում:

Ամերիկացի բժիշկները 189 հազար կնոջ հիվանդության պատմություն են վերցրել 24-ամյա ժամանակահատվածի համար եւ նշանակալի կապ են հայտնաբերել սահող հերթափոխով աշխատանքի եւ պսակային անբավարարության հետ: 

Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ աշխատում են գիշերային հերթափոխով տասը տարվա ընթացքում,   15-18 տոկոսով ավելանում է այդ հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունը: Գիտնականները նշում են, որ տվյալ էֆեկտը տղամարդկանց վրա չի տարածվում, հայտնում է Lenta-ն:

Գիտնականներն ընդգծում են, որ սահող գրաֆիկը  (ցերեկային եւ գիշերային հերթափոխներով) խախտում է մարդու օրվա ժամերի աշխատանքը: Հենց օրգանիզմի բնական ռիթմերի խանգարումն է հերթափոխների փոփոխությունները կապում խրոնիկական հիվանդությունների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել