• Latest news

Գիտնականները հայտնել են, թե որն է սեքսի եւ երեխա սաղմնավորելու իդեալական ժամանակը

28 ապրիլի, 2016  23:26

Բրիտանացի գիտնականները հայտնել են, թե որն է իդեալական ժամանակը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը:

Մասնագետների կարծիքով, օրվա ժամանակացույցը ծրագրելիս ծայրաստիճան կարեւոր է դա համեմատել կենսաբանական ժամացույցի հետ  լավ արդյունք ստանալու համար: 

Գրիպի դեմ պատվաստումն ամենից ավելի լավ է անել առավոտվա ժամերին`  9.00-ից  11.00-ը: Պատվաստման համար ամենաանհարմար ժամանակը  15.00-ից 17.00-ն է:

«Մեր իմունային համակարգն ամենից ավելի ակտիվ է առավոտյան: Հետագայում սկսում է «քնել»: Երբեք չի կարելի մոռանալ մեր օրգանիզմի կենսաբանական ռիթմերի մասին, նույնիսկ պատվաստման դեպքում», - պարզաբանել են հետազոտության հեղինակները:

7.00 – ամենավտանգավոր ժամանակն է նրանց համար, ովքեր միգրեններից եւ ռեւմատիզմից են տառապում: Նման մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս զարթուցիչը լարել առավոտվա ութի համար: 

8.00 –իդեալական ժամանակ է ոչ միայն վեր կենալու, այլեւ երեխա սաղմնավորելու համար: Առավոտյան տղամարդու սպերմատոզոիդներն ավելի ակտիվ են, քան օրվա ցանկացած այլ ժամանակահատվածում:  

9.00-ին օրգանիզմը վերջնականապես արթնանում է, ուղեղը սկսում է լավ աշխատել: Համապատասխանաբար, անհրաժեշտ է այդ ժամանակը նվիրել բիզնես-նախագծի քննարկմանը կամ էլ քննությանը նախապատրաստվելուն: Սակայն քննությունն ամենից լավ է հանձնել 11.00-ից մինչեւ 12.00-ը: Օրվա այդ ժամանակահատվածում ակտիվանում է կարճաժամկետ հիշողությունը եւ ուժեղանում է կենտրոնացումը:  

12.00-ից 13.00-ը սպորտով զբաղվելու ժամանակն է: Գիտնականները խորհուրդ չեն տալիս ճաշից հետո գնալ մարզասրահ կամ վազքի, որովհետեւ օրգանիզմն արդեն սկսում է քնի պատրաստվել:  

14.00-ին մարդիկ նկատում են, որ ուշադրության կենտրոնացումը վատացել է: Նշանակում է` ժամանակն է քուն մտնելու կամ էլ գոնե մի կես ժամով ուղղակի շեղվելու գործերից:  

18.00-ին մոտ շատերի մոտ սկսվում է «երկրորդ շնչառությունը, գլխում ստեղծագործական գաղափարներ են ծնվում: Եթե վախենում եք դրանք բաց թողնել, ձեռքի տակ նոթատետր պահեք: 

19.00-ը իդեալական ժամանակ է տարբեր դեղամիջոցներ ընդունելու համար: Օրգանիզմը լավ կյուրացնի դրանք: Իսկ  20.00-ից մինչեւ 23.00-ը պետք է զգոն լինեն նրանք, ովքեր տառապում են ստամոքսի ցավերից: Կարող է գաստրիտի սրացում սկսվել կամ էլ կույր աղիքի բորբոքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել