• Latest news

Բացահայտվել է արյունոտ արցունքներով արտասվող աղջկա գաղտնիքը

29 ապրիլի, 2016  11:58

Բժիշկները բացահայտել են Չինաստանից 11-ամյա աղջկա գաղտնիքը, որ լացում էր արյունոտ արցունքներով: Պարզվում է, որ նրա աչքերում արդեն երկու տարուց ավելի է կոնտակտային լինզաներ կան, որոնք հասցրել էին գրեթե լուծվել:

Աղջիկը, որի անունը չեն հայտնում, երկար ժամանակ դժգոհում էր աչքերի ցավից, ու նրա ծնողները մի քանի անգամ դիմել էին Հոնկոնգի թերապեւտներին՝ բողոքելով իրենց դստեր վերին կոպի այտուցից: Բժիշկները աղջկա մոտ ախտորոշել էին խալյազիոն՝ խրոնիկ պոլիֆերատիվ բորոբքում՝ կոպի կռճիկի ու մեյբոմյան գեղձի շուրջը: Սա դանդաղ զարգացող ուռուցքանման գոյացություն է, որն առաջանում է ճարպագեղձի այտուցի ու խցանման հետեւանքով: Աղջկան անտիբիոտիկներ էին նշանակել ու տուն ուղարկել, սակայն առավոյան նա սկսել էր արտասվել արյունոտ արցունքներով:

Վախեցած ծնողները աղջկան տարել են ակնաբույժի մոտ, որը նրան ուղարկել է համակարգչային տոմոգրաֆիայի: Լուսանկարները աչքի վերին մասում ինչ -որ գոյացություն են ցույց տվել: Սկզբում բժիշկները ենթադրել են, որ դա մեծ կիստա է, բայց ավելի ուշադիր զննելուց հետո նրանք այնտեղ գտել են ...կոնտակտային լինզաներ:

Այդ ժամանակ երեխայի մայրը հիշել է, որ երկու տարի առաջ դուստրը կորցրել էր իր օրտոկերատոլոգիական լինզաները: Դրանք երեխաներին տալիս են քնի ժամանակ կրելու համար, որպեսզի ուղղեն եղջերաթաղանթի ձեւը: Նման լինզաներն օգտագործվում են կարճատեսությունը բուժելու համար:

Այս դեպքը BMJ Case Reports բժշկական ամսագրում նկարագրելով՝ բժիշկները նշել են, թե ինչ դժվար է հասկանալ, թե ուր են անհետացել երեխաների կորցրած կոնտակտային լինզաները, քանի որ նրանք նորմալ չեն կարողանում բացատրել, թե ինչ է պատահել: Բացի դրանից երեխաներին շատ ավելի դժվար է հետազոտել: Ցավոք, հոդվածում ոչինչ չի ասվում այն մասին,թ ե ինչ է պատահել աղջկա տեսողության հետ՝ նրա աչքերից կոնտակտային լինզաները հեռացնելուց հետո:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել