• Latest news

Մահացած 37-ամյա ծննդկանն աղիների անանցանելիություն ուներ

29 ապրիլի, 2016  14:51

Ապրիլի 28-ին «Սլավմեդ» կլինիկայում մահացած 37-ամյա ծննդկանն աղիների անանցանելիություն ուներ եւ օրգանիզմում բորբոքային գործընթաց, սակայն մահվան իրական պատճառների եւ բժշկական հնարավոր սխալի մասին խոսելն առայժմ վաղ է: Այդ մասին լրագրողներին հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: 

Նրա խոսքով, ապրիլի 24-ին կնոջը հիվանդանոց են հասցրել: Ծննդաբերությունից   26 ժամ անց նրա մոտ առաջին բողոքներն են հայտնվել եւ անհանգստացնող ախտանիշները:  Մասնագետները գնահատել են նրա վիճակը եւ բուժում են նշանակել: Մեկ օր անց վիրահատություն է կատարվել արդեն տարածված բորբոքումը եւ աղիների անանցանելիությունը բուժելու համար, բայց, ցավոք սրտի, նրա օրգանիզմում տեղի ունեցած փոփոխություններն արդեն կյանքի հետ անհամատեղելի էին, եւ ծննդաբերությունից հետո երրորդ օրը նա մահացել է: 

Այս գործի այլ մանրամասներ չեն բարձրաձայնվում: Սերգեյ Խաչատրյանը հիշեցրել է, որ երեկ այդ դեպքի կլինիկական անալիզ է կատարվել եւ բոլոր մասնագետները, որոնք որեւէ առնչություն ունեին այդ դեպքին, ներկա են եղել:  Առողջապահության նախարարի հրահանգով ստեղծված հանձնաժողովը կուսումնասիրի տեղի ունեցածի ամեն րոպեն եւ իր մասնագիտական եզրակացությունը կտա: Առայժմ վաղ է խոսել հնարավոր բժշկական սխալի մասին, ընդգծել է փոխնախարարը:  

«Անհրաժեշտ է ավելի խորությամբ ուսումնասիրել այս դեպքը, որպեսզի հետագայում նման դեպքեր այլեւս չլինեն», - հավելել է նա:

Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշել է, որ հղիության ընթացքում կինը ոչ մի բողոք կամ հիվանդություն չի ունեցել, սակայն, քանի որ  37 տարեկան էր եւ դա նրա առաջին հղիությունն էր, այն վարում էին որպես բարձր ռիսկով հղիություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է