• Latest news

Լեյկեմիայի փորձարարական բուժումն օգնել է հիվանդների 93 տոկոսին

29 ապրիլի, 2016  22:13

Լեյկեմիայի ուշ փուլերում փորձարարական իմունոթերապիան հրաշալի արդյունք է ցույց տվել. հիվանդների 93 տոկոսի մոտ, որոնք անցել էին բուժումը, վերականգնում է սկսվել: Այդ մասին հայտնում են Fred Hutchinson Cancer Research Centre-ի գիտնականները:

Գիտնականներն առանձնացրել են հիվանդների Т-բջիջները եւ գենետիկական մոդիֆիկացիայի են ենթարկել, ինչը հանգեցրել է նրանց մակերեւույթին  CAR ռեցեպտորի ի հայտ գալուն: Այդ ռեցեպտորն ի վիճակի է ճանաչել ուռուցքային բջիջները, որոնք իրենց մակերեւույթին   CD19 են կրում: Հենց այդ նշիչն է բնութագրական լեյկեմիայի շատ բջիջների համար: Հիվանդների օրգանիզմ CAR-T բջիջների ներմուծումը հանգեցրել է ուռուցքային բջիջների ոչնչացման: 

Հետազոտությանը 29 մարդ է մասնակցել, որոնց արդեն չէին օգնում բուժման այլ միջոցները: Երբ նրանք փորձարարական բուժման կուրս են անցել, վերականգնում է դիտարկվել 27 հիվանդի մոտ (93 տոկոս): Մեկ դեպքում վերականգնումն անմիջապես չի եղել, այլ երկրորդ կուրսից հետո: 

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե որքան կպահպանվի բուժման արդյունքը եւ ինչպիսին կլինեն նման թերապիայի երկարաժամկետ հետեւանքները: Բացի այդ, որոշ հիվանդների մոտ դիտարկվել են բավականին լուրջ երկրորդական էֆեկտներ, որոնք կապված են փորձարարական իմունոթերապիայի հետ: Ամեն դեպքում, գիտնականները նշում են, որ ստացված արդյունքները շատ հուսադրող են: 

Այդ մասին հայտնում է Journal of Clinical Investigation-ը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել