Ճարպի բարձր պարունակությամբ սննդակարգը ընդամենը երեք օրում հանգեցնում է նրան, որ ուղեղին հասնող գլյուկոզան զգալիորեն նվազում է: Իրավիճակը շտկելու համար նրան մի քանի շաբաթ պետք կլինի, իսկ մարմնի մյուս հայտվածների հետ հանուն սննդանյութի «պայքարի» արդյունքը կարող է դառնալ շաքարային դիաբետի առաջացումը: Նման եզրակացության են հանգել Քյոլնում Մաքս Պլանկի անվան Գիտական հետազոտությունների ընկերակցության կազմի մեջ մտնող Նյութափոխանակության հետազոտությունների ինստիտուտի կենսաբանները:
Գերմանացի գիտնականները վերլուծել են լաբորատոր մկների ուղեղի աշխատանքը, որոնց համար ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգ են սահմանել:
«Նման սննդակարգն ընդամենը երեք օրում նվազեցնում է ուղեղի կողմից արյունից գլյուկոզայի կլանումը: Արդյունքում ուղեղը քաղցում է, չնայած մկներն օրական շատ կալորիա են սպառում,- պատմել է հետազոտության հեղինակ Ալեքսանդր Յաիսը: Ուղեղի սնուցման համար պատասխանատու է GLUT-1 սպիտակուցը»:
Ազատ հագեցած ճարպաթթուները, որոնք թունավոր ազեցություն են ունենում ԳԵԲ բջիջների վրա, GLUT-1-ի կրճատման հնարավոր պատճառ են համարվում: Դրա հետեւանքով ուղեղը գլյուկոզայի պակաս է զգում:
Այդ դեպքում պատասխան հակազդեցություն է գործարկվում: Մակրոֆագները սկսում են ազդանշանային սպիտակուց արտադրել` անոթների էնդոթելային աճի գործոն (Vascular endothelial growth factor, VEGF), որն իր հերթին հանգեցնում է GLUT-1-ի գործառույթների եւ արտադրության ավելացման եւ այն բաց է թողնում անմիջապես ԳԵԲ անոթների մեջ:
Գլյուկոզայի նորմալ մակարդակն ուղեղում վերականգնվել է չորս շաբաթ անց, չնայած այն բանին, որ մկներն առաջվա պես ճարպոտ սնունդ էին կերել: Իսկ եթե VEGF կենդանիներից ինչ-որ մեկի մոտ ինչ-որ պատճառով չի արտադրվել, ուղեղը շարունակել է քաղցել, ինչի հետեւանքով տուժել է հիշողությունը, վատացել են մտածողական կարողությունները:
Ուղեղի` շաքարի պահանջմունքի հավասարակշռումը, երբ սննդում գերակշռում է ճարպոտ սնունդը, կարող է տեղի ունենալ միայն մնացած մարմնի հաշվին:
«Մենք դա կոչում ենք եսասեր ուղեղ, որովհետեւ այն գլյուկոզա է ստանում` խթանելով օրգանիզմի ախորժակը քաղցր սննդի նկատմամբ եւ երկարաժամկետ հեռանկարում կանխարգելում է դրա կլանումը մկաններում եւ ճարպում: Մկանային բջիջները անընկալունակ են դառնում ինսուլինի հանդեպ` հորմոնի, որը կարգավորում է գլյուկոզայի կլանումը: Ի վերջո դա հանգեցնում է շաքարային դիաբետի առաջացման», - բացատրել է Ալեքսանդր Յաիսը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր