• Latest news

Ինչպես են ազդում դեղերը

1 մայիսի, 2016  20:15

Մեզանից քչերի մտքով է անցնում մտածել, թե ինչպես են ազդում դեղերը: Ճշգրիտ ինչ է անում  նուրոֆենը գլխացավից մեզ ազատելու համար:  Ինչպես են հակադեպրեսանտները բարձրացնում տրամադրությունը:  Այն մասին, թե ինչ է տեղի ունենում, պատմել է Սիդնեյի համալսարանի դեղագործ Մակդոնալդ Քրիստին: 

Ռեցեպտորներ

Ռեցեպտորները սպիտակուցային մեծ մոլեկուլներ են, որոնք գտնվում են բջիջների պատերում կամ թաղանթներում:  Նրանք քիմիական տեղեկություններ են ստանում բջիջների սահմաններից դուրս այլ մոլեկուլների մասին:  Նման մոլեկուլներ կարող են լինել դեղերը, հորմոնները կամ նեյրոփոխանցիչները:  Այդ արտաքին մոլեկուլները կապվում են բջիջների ռեցեպտորների հետ եւ կենսաքիմիական եւ էլեկտրական ազդանշաններ են առաջացնում: Իսկ երկար ազդանշանները բջիջներին ստիպում են որոշակի բաներ անել: Օրինակ` ցավ զգալ: 

Դեղեր ագոնիստների կարգից

Ագոնիստները մոլեկուլներ են, որոնք կապվում են հատուկ ռեցեպտորների հետ եւ այնպիսի գործընթացներ են առաջացնում, որոնց դեպքում բջիջն ավելի ակտիվ է դառնում: Ագոնիստները ամենից հաճախ առանձնահատուկ ֆիզիոլոգիական հակազդեցություններ են առաջացնում բջիջներում, որոնք կարող են բնական եւ արհեստական լինել:  Օրինակ` էնդորֆիններն օպիոիդ ռեցեպտորների բնական ագոնիստներն են: Բայց մորֆինը գլխավոր օպիոիդ ռեցեպտորի արհեստական ագոնիստն է:  Շատ այլ դեղեր ստեղծված են բնական ագոնիստներին նմանակելու համար:  

Պարզ ասած` ագոնիստն այն բանալին է, որը դրվում է կողպեքի մեջ  (ռեցեպտորի) եւ պտտվում է դռները բացելու համար. կենսաքիմիական կամ էլեկտրական ազդանշաններ  ուղարկելու` անհրաժեշտ էֆեկտի հասնելու համար:  Բնական ագոնիստները գլխավոր բանալիներն են, բայց հնարավոր է նաեւ այլ արհեստական բանալիներ ստեղծել, որոնք նույն աշխատանքն են կատարում:  

Դեղեր անտագոնիստների կարգից

Դրանց ազդեցությունն ուղղակիորեն հակացուցված է ագոնիստների ազդեցությանը: Եթե օգտագործվի բանալու եւ կողպեքի համեմատությունը, անտագոնիստը բանալի է, որը իդեալականորեն մտնում է կողպեքի մեջ, բայց չի կարող բացել այն:   Երբ այդ բանալին դրվում է կողպեքի մեջ, այնտեղ այլեւս չի կարող մտնել իսկական ագոնիստ բանալին:  Այսպիսով դրա ազդեցությունն արգելափակվում է անտագոնիստների հաշվին: Եթե ինչ-որ մեկը բախվել է մորֆինի չափաբաժնի պոտենցիալ առումով մահացու գերազանցմանը, օպիոիդ ռեցեպտորների անտագոնիստ նալոկսոնն ի վիճակի է տվյալ էֆեկտը հետ շրջել: Դա կապված է այն բանի հետ, որ նալոկսոնն արագ զբաղեցնում է բոլոր օպիոիդ ռեցեպտորները եւ թույլ չի տալիս, որ մորֆինն ակտիվացնի դրանք: 

Թաղանթային փոխանցիչի արգելակիչները 

Թաղանթային փոխանցիչները մեծ սպիտակուցներ են, որոնք գտնվում են բջջային թաղանթներում, որոնք տեղափոխում են այնպիսի փոքրիկ մոլեկուլների, ինչպիսիք նեյրոփոխանցիչներն են: Որոշ դեղեր ճնշում են այդ ազդեցությունը: Սերոտոնինի հետադարձ գրավման սելեկտիվ ինհիբիտորները, որոնց թվին են դասվում ժողովրդական հակադեպրեսանտները, հենց այդպես են աշխատում` օգնելով տեղափոխել սերոտոնինը` ուղեղի նեյրոփոխանցիչը, որը կարգավորում է տրամադրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել