• Latest news

Իսպանացիները մարդու մաշկից սպերմատոզոիդներ են ստեղծել

3 մայիսի, 2016  14:05

Իսպանիայի գիտնականները հայտնել են, որ առաջընթաց են գրանցել տղամարդկային անպտղության բուժման գործում: Նրանց հաջողվել է մաշկի բջիջներից մարդկային սերմնահեղուկ ստեղծել: Այդ գիտական բացահայտումը կօգնի լուծում գտնել աշխարհում ամուսնական զույգերի մոտ   15 տոկոսի համար, որոնք չեն կարողանում երեխա ունենալ եւ որոնց միակ տարբերակը դոնորական սերմնահեղուկի կամ ձվաբջջի օգտագործումն է:  

Հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ԱՄՆ-ում Սթենֆորդի համալսարանի աշխատակիցների հետ, հրապարակվել է   Nature ինտերնետային ամսագրում:

Մաշկից սերմնահեղուկ ստեղծելուն իսպանացի գիտնականներին ներշնչել է ճապոնացի Սինյա Յամանակիի եև Մեծ Բրիտանիայից Ջոն Գարդոնի աշխատանքը, որոնք   2012-ին Նոբելյան մրցանակ են ստացել իրենց հայտնագործության համար: Դրա էությունն այն էր, որ հասուն օրգանիզմի բջիջները կարող են հետ փոխակերպվել ցողունային բջիջների: 

Սայմոնին ու իր խմբին հաջողվել է վերածրագրավորել մաշկի հասուն բջիջները դրանցում մի շարք գեներ ներմուծելու միջոցով, որոնք անհրաժեշտ են համետա ստեղծելու համար: Բջիջները մեկ ամիս շարունակ փոխարկերպվել են սաղմնայինների, որոնք կարող են աճել` դառնալով սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջներ: Սակայն այդ վերարտադրողական նմուշներն առայժմ բեղմնավորման կարողություն չունեն: 

«Սա սերմնահեղուկ է, բայց այն հասունացման հետագա փուլի կարիք ունի համետա դառնալու համար: Սա միայն սկիզբն է», - ասել է մշակման հեղինակը:

Իսպանացի մասնագետները մի քայլ առաջ են անցել  չինացի հետազոտողներից, որոնք այս տարվա սկզբին հայտնել էին մկների արհեստական սերմնահեղուկ ստեղծելու մասին: «Մենք ավելի շատ փորձարկումներ պիտի կատարենք, որովհետեւ երեխայի ծննդի մասին ենք խոսում: Մեր մեթոդը ենթադրում է արհեստական սաղմերի ստեղծում, ինչն այժմ թույլատրված է միայն մի քանի երկրում, այդ պատճառով մենք պիտի հաշվի առնենք իրավական սահմանափակումները: Այնպես որ, խոսքը երկարատեւ գործընթացի մասին է», - ամփոփել է Սայմոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել