• Latest news

Երկու նիստ, ցուցահանդես եւ խորոված արգենտինական ձեւով. ներկայացվեց Հայ բժիշկների 12-րդ համագումարի ծրագիրը

2 մայիսի, 2016  22:23

Երկու լիագումար նիստ առողջապահության եւ բժշկական կրթության ընդհանուր խնդիրների շուրջ, ինչպես նաեւ հանգստյան օր Բուենոս Այրեսի հայկական արվարձանում՝ արգենտինական ձեւով խորովածով. Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը ներկայացրվեց Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի ծրագիրը, որը կայանալու է 2017 թվականի մայիսի վերջին, Բուենոս Այրեսում (Արգենտինա):

2015 թվականի հուլիսին Երեւանում անցկացված համագումարը նախագահող Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ AMIC-ը (Armenian Medical International Committee) տարիներ շարունակ հայ բժիշկների համար համագումարներ է կազմակերպում Հայաստանի սահմաններից դուրս: Առաջինն անցկացվել է 1974 թվականին, Բեյրությում, իսկ վերջինը՝ 2013 թվականին, Լոս Անջելեսում: Անկախության հռչակումից հետո դրանք անցկացվել են նաեւ Հայաստանում, իսկ հիմա տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ՝ հաջորդաբար արտերկրում եւ Հայաստանում:

«Այս համագումարները կարեւոր նշանակություն ունեն կապերի ստեղծման, գիտական մտքի զարգացման, շարունակական մասնագիտական կրթության, ինչպես նաեւ հայապահպանության առումներով»,- ընդգծեց նա:

FIDEC Armenia, FIDEC USA եւ FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության եւ Ինֆեկցիոն հիվանդությունների պան–աամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր, բժիշկ Դանիել Ստամբուլյանը նշեց, որ 2017 թվականի համաժողովը կանցկացվի մայիսի վերջին եւ հունիսի սկզբին, երբ Արգենտինայում աշուն է, մեղմ եղանակ: Այն բաղկացած կլինի երկու հիմնական լիագումար նիստերից, որոնցից մեկը նվիրված կլինի առողջապահության հիմնական խնդիրներին, երկրորդը՝ բժշկական կրթության հարցերին: Համագումարի վերջին օրը հյուրերին Բուենոս Այրեսի հայկական արվարձանում արգենտինական ձեւով խորոված կհյուրասիրեն:

Համագումարի մասնակից բժշկական եւ դեղագործական կազմակերպությունները, այդ թվում՝ Հայաստանից, հնարավորություն կունենան նաեւ իրենց ծառայությունները ներկայացնել ֆորումի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում: Համագումարի պաշտոնական լեզուն անգլերենն է՝ հայերեն եւ իսպաներեն թարգմանությամբ: Դանիել Ստամբուլյանի խոսքով, առաջիկա Համագումարը փոքր-ինչ կտարբերվի նախորդներից, քանի որ այս անգամ նպատակ ունեն մեկտեղել աշխարհի տարբեր երկրների բոլոր հայ բժիշներին:

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի սահմաններից դուրս գործող բժիշկների համար համագումարին մասնակցության վճարը 450 դոլար է, իսկ Հայաստանից մասնակիցների համար, դոնորների շնորհիվ, 250 դոլար:

Ընդունելության ժամանակ հյուրերին ողջունեց նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիան, որը նշեց, որ Արգենտինայի համար մեծ պատիվ է այդպիսի ներկայացուցչական համագումար հյուրընկալելը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել