• Latest news

2019թ. 5-րդ միջազգային բժշկական համագումարը կնախագահի Արմեն Չարչյանը

2 մայիսի, 2016  22:54

2019 թվականին Հայաստանում անցկացվելիք Բժշկական միջազգային 5-րդ համագումարը կնախագահի «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը: Այս մասին Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի ծրագրի ներկայացման ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը եւս մեկ կարեւոր որոշում է կայացրել. այսուհետ համահայկական հեղինակավոր համագումարների մի մասը, որոնց անցկացումը ծրագրված է Հայաստանում, տեղի կունենա Լեռնային Ղարաբաղում: Իսկ այդ համագումարների մասնակիցները շարունակական մասնագիտական զարգացման կրկնակի կրեդիտ կստանան:

Հիշեցնենք, որ Հայ բժիշկների միջազգային համագումարներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ հաջորդաբար Հայաստանում կամ արտասահմանյան որեւէ երկրում: Մասնավորապես, Բժշկական միջազգային 4-րդ համագումարն անցկացվել է 2015 թվականի հուլիսին, Երեւանում: Հաջորդը՝ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը, կանցկացվի 2017 թվականի մայիսի վերջին եւ հունիսի սկզբին, արգենտինական Բուենոս Այրեսում: Իսկ 2019 թվականին կրկին որպես ընդունող կողմ հանդես կգա Հայաստանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել