• Latest news

Ինչպես խուսափել օձի խայթոցից եւ առաջին օգնությունը խայթոցի դեպքում

3 մայիսի, 2016  12:51

Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում են օձեր հանդիպելու հավանականությունն ու վտանգը: Հայաստանում առավել հաճախ հանդիպող օձերի տեսակներից են իժը, վահանագլուխը եւ պղնձօձը: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է հետեւել որոշ կանոնների.

  • այնպիսի վայրերում, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, պետք է հագնել երկարաճիտ կոշիկներ
  • անհրաժեշտ է ձեռքին ունենալ երկար փայտ` քայլելիս տեսադաշտը թփերից ազատելու եւ բացելու համար
  • հարձակման դիրք ընդունած օձ տեսնելու դեպքում պետք է կանգ առնել եւ դանդաղ, աննկատ ետ քաշվել:

Օձը խայթելու դեպքում տուժածին անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցույց տալ: Առաջին հերթին անհրաժեշտ է խայթած վերջույթն ամուր կապել: Եթե ձեռքն է խայթել, այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձր դիրքում: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, անհրաժեշտ է տուժածին հնարավորինս շատ ջուր տալ, լավ կլինի, եթե նա ընդունի նաեւ որեւէ հակահիստամինային միջոց: Այնուհետեւ, տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ եւ անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:

Առաջին օգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը: Կտրականապես արգելվում է ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը եւ դրա թունավոր ազդեցությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել