• Latest news

Johnson & Johnson-ը 55 մլն դոլար կվճարի քաղցկեղով հիվանդ կնոջը

3 մայիսի, 2016  17:54

Միսսուրիի նահանգի երդվյալների դատարանը  Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է 55 մլն վճարել կնոջը, որը պնդում էր, թե ընկերության արտադրած տալկի օգտագործումն է իր մոտ ձվարանների քաղցկեղի զարգացման պատճառ դարձել: 

Միսսուրիի նահանգի դատարանը նման որոշում է կայացրել եռօրյա դատաքննությունից հետո: Երդվյալները մոտ մեկ օր խորհրդակցել են, մինչեւ դատավճիռ կկայացնեին Գլորիա Ռիստեսանդի օգտին, որը հայտ էր ներկայացրել J&J-ի դեմ: Դատարանի որոշման համաձայն, ընկերությունը պիտի նրան  5 մլն դոլար վճարի որպես վնասի հատուցում եւ  50 մլն որպես տուգանք:

Գլորիա Ռիստեսանդը հայտնել է, որ ինքը տասը տարի   J&J-ի տալկ է օգտագործել: Նրա փաստաբանների խոսքով, կնոջ մոտ ձվարանի քաղցկեղ են ախտորոշել եւ նա ստիպված է եղել հեռացնել արգանդը: Այժմ նա վերականգնման փուլում է, հայտնում է   Reuters-ը:

J&J-ի ներկայացուցիչ Քերոլ Գուդրիչը հայտնել է, որ դատավճիռը հակասում է   30-ամյա հետազոտությունների արդյունքներին, որոնք հաստատում են ընկերության արտադրած կոսմետիկական տալկի անվնաս լինելը: J&J-ն մտադիր է բողոքարկել վճիռը:  

Միսսուրիի նահանգում երդվյալների դատարանը նման որոշում է կայացրել  2016-ի փետրվարին: Այդ ժամանակ երդվյալները  Johnson & Johnson-ին պարտավորեցրել են   72 մլն դոլար վճարել յոթ կնոջ, որոնք մահացել էին ձվարանների քաղցկեղից: Նրանք համարել էին, որ նրանց մոտ մահացու հիվանդության զարգացման գործոնը  տասը տարվա ընթացքում ընկերության թողարկած տալկի եւ հիգիենիկ միջոցի օգտագործումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել