• Latest news

ԱՄՆ-ում բժշկական սխալները կոչել են բնակչության մահացության գլխավոր պատճառներից մեկը

4 մայիսի, 2016  14:54

ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 250 հազար մահ է տեղի ունենում բժշկական սխալների պատճառով, հայտնում է    The Guardian-ը` վկայակոչելով հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են Ջոնս Հոփկինսի համալսարանի Բժշկության դպրոցի մասնագետները: Դա մահերի տարեկան թվի  մոտ 9,5 տոկոսն է կազմում, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Հետազոտության տվյալները հրապարակվել են   British Medical Journal-ի նոր թողարկման մեջ: Հետազոտության ընթացքում դիտարկվել է ոչ միայն հիվանդության հետեւանքով մահացությունը, այլեւ մնացած պատճառները` մահը ՃՏՊ-ից, հրդեհներից, ինքնասպանությունները եւ այլն: 

Հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ում, ինչպես Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ, վիճակագրության մեջ առանձին կոդ չկա մահվան տվյալ պատճառն արձանագրելու համար, սակայն Համալսարանի վերլուծաբաններն իրենց հետազոտության ընթացքում տվյալներ են օգտագործել` սկսած 1999 թվից:  

Եթե համեմատենք Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի վիճակագրության հետ, ավելի շատ ամերիկացիներ տարեկան մահանում են միայն սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից: 

Այսպիսով, այս վերլուծության համաձայն, բժշկական սխալներից ավելի շատ ամերիկացի է մահացել, քան շնչառական օրգանների հիվանդություններից   (2015-ին ավելի քան 147 հազար մարդ, ըստ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի, որն այդ պատճառն իր վտանգավորությամբ երրորդն է համարում):

Միաժամանակ աշխատանքում նշվում է, որ  մարդկային գործոնը միշտ գոյություն կունենա եւ չի կարելի ամեն դեպքում մահվան մեղքն ամբողջությամբ դնել բուժաշխատողների վրա: 

Այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները պնդում են, որ մահվան այնպիսի պատճառը, ինչպիսին բժշկական սխալն է, պիտի ներառվի միջազգային վիճակագրության մեջ: Նրանց կարծիքով, դա կարող էր, ի թիվս այլ բաների, օգնել կրճատել դրանց թիվը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել