• Latest news

Մարդու ուղեղում գտել են նեյրոնները «սպանողին»

5 մայիսի, 2016  10:30

Ըստ ամերիկացի հետազոտողների՝ նեւրոլոգիկան հիվանդությունների դեպքում ուղեղի ռեցեպտորներից մեկը կարող է ազդել նեյրոնների վրա՝ ոչնչացնելով դրանք:

Խոսքը N3A ռեցեպտորի մասին է, որը պատկանում է NMDA ռեցեպտորների ընտանիքին, որը կարեւոր է ուսման ու հիշողության համար: Վերլուծությունը ցույց է տվել, որ ի տարբերություն այս խմբի այլ ռեցեպտորների՝ N3A -ն իր աշխատանքում այլ մեխանիզմներ էլ է գործարկում:

Ինսուլտները, էպիլեպտիկ նոպաները, գանգուղեղային վնասվածքները ու շիզոֆրենիան հանգեցնում են նեյրոնների շուրջը կայուն ու տարածված թթվայնության:

«Մենք հայտնաբերել ենք, որ թթվայնությունը ունակ է ակտիվացնել քնած N3A ռեցեպտորները, ինչով էլ հենց նրանք տարբերվում են NMDA խմբի մյուս ռեցեպտորներից »,- պատմել է հետազոտող Գաբրիելա Կ. Պոպոսկուն ԱՄՆ Բուֆալոյի համալսարանից

Քանի որ ինսուլտից կամ էպիլեպտիկ նոպայից հետո ուղեղում թթվայնությունը բարձրանում է, N3A ռեցեպտորների ակտիվացումը կարող է լինել պատճառներից մեկը, թե ինչու են նեյրոնները մահանում նման դեպքերում:

Բանն այն է, որ ռեցեպտորների «արթնանալը» հանգեցնում է նրան, որ նեյրոնները ավելի զգայուն են դառնում նեյրոտրանսմիտեր գլուտամատի նկատմամբ, որը որոշակի հանգամանքներում ունակ է ոչնչացնել նյարդային բջիջները:

Նաեւ նշում են, որ շիզոֆրենիայով տառապողների ուղեղում ավելի շատ N3A սպիտակուց կա:

Բարձր թթվայնությաան դեմ պայքարի ու ռեցեպտորների վրա ազդելու միջոցների որոնումը կարող է օգնել ինսուլտից ու էպիլեպտիկ նոպաներից հետո ուղեղի վնասվածքը կանխելուն, կարծում են հետազոտողները:

Գիտական աշխատության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Scientific Reports. ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել