• Latest news

Ռուսաստանը շրջանառությունից հանում է «Սեալեքս ֆորտե» ու «Ալի կապս» բիոակտիվ հավելումները

6 մայիսի, 2016  11:08

Ռուսաստանում «Ռոսպոտրեբնադզորը» շրջանառությունից հանոմ է Սեաալեքս ֆորտե ու «Ալի կապս» բիոակտիվ հավելումները, որոնք նախատեսված են տղամարդկանց պոտենցիայի ամրապնդման համար: Այս մասին «Կոմերսանտին» հայտնել են գերատեսչութունից:

ԵՏՄ տարածքում այդ բիոակտիվ հավելումները շրջանառվում էին Ղազախստանում այդ արտադրանքի պետական գրանցման հիման վրա: Սակայն Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ապրիլի վերջին հետ է կանչել գրանցումը:

Ավելի վաղ վաճառքում հայտնաբերվել էին «Սեալեքսի» ու «Ալի կապսի» կեղծ խմբաքանակներ, որոնք պարունակում էին գրանցման ժամանակ չնշված նյութ՝ տադալաֆիլ: Այն Ռուսաստանում բաղադրատոմսային դեղամիջոց է համարվում, որը նախատեսված չէ ազատ վաճառքի համար:

Գերատեսչությունից նշել են, որ կեղծ բիոակտիվ հավելումները շրջանառությունից հանելու համար «Ռոսպոտրեբնադզորը» տարածքային մարմիններին կարգադրել է ուժեղացնել կենսաբանական հավելումների արտադրության ու վաճառքի հսկողությունը, նաեւ քայլեր ձեռնարկել՝ կեղծ արտադրատեսակների իրացումը դադարեցնելու համար

Երկու դեղամիջոցների արտադրողի «Պանդա»-ի նախագահ Դմիտրի Դերգաչովը հայտնել է, որ դեղամիջոցների հետ կանչման մասին ընկերությունն իմացել է մայիսի 5-ի առավոտյան Ղազախստանում իր առաքիչներից: Ընդ որում պաշտոնական ծանուցագիր նրանք չէին ստացել:

Նրա կարծիքով ստեղծված իրավիճակը մրցակցային պատերազմի շարունակությունն է, քանի որ բիոակտիվ հավելանյութերի (ԲԱՀ) գրանցումը հետ կանչելուց անմիջապես հետո Սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրաժարական է տվել: Ընդ որում ղազախ մասնագետների նշած գրանցահամարներով այդ ապրանքատեսակը երբեք չի արտադրվել:

DSM Group-ի տվյալներով՝ «Սեալեքսն» ու «Ալի կապսը» Ռուսաստանում ամենաշատ վաճառվող ԲԱՀ-երի տասնյակում են ( մարտին հավելումների ընդհանուր շուկան գերաազանցել է 2.7 մլրդ ռուբլին)

Բայց որոշ ռուսական դեղաատներում «Սեալեքսը» ու «Ալի կապսը» արդեն չի վաճառվում: «Ռիգլա» ցանցի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ֆիլիպովը պատմել է, որ ընկերությունը այդ ԲԱՀ-երը շրջանառությունից հանել է դեռ անցած տարվա աշնանը՝ դատախազությունից դրա կեղծված լինելու մասին ծանուցագիր ստանալուց հետո: 2015-ի սեպտեմբերին «Կոմերսանտը» հայտնել է, որ Մոսկվայի Բասմանի շրջանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տղամարդկանց պոտենցիան ուժեղացնող հավելումների կեղծման փաստով՝ Պրոֆեսիոնալ դեղագործական կազմակերպությունների միության, Դեղատների հիլդիայի ու ԲԱՀ արտադրողների ինքնակառավարվող կազմակերպության հայտարարության հիման վրա: Այդ ժամանակ մինչքննչական ստուգման ընթացքում գնվել են «Սեալեքս ֆորտե», «Ալի կապս», «Տոնգկատ ալի Պլատինում», «Լավերոն», «Օրգազեքս» դեղամիջոցները ու ուղարկվել հետաազոտության ԱՆ-ում հավաստագրված լաբորատորիաներում, որոնք նմուշների 80 տոկոսում բացահայտել են ոչ միայն տադալաֆիլ, այլեւ սիլդենաֆիլ, որոնց գործածումը ԲԱՀ-երի մեջ արգելված է:

«Ռոսպոտրեբնադզորի» հաղորդագրությամբ, որը հրապաարակվել է մայիսի 6-ին գերատեսչությաան կայքում, ասվում է որ ԵՏՄ մաքսային տարածքում շրջանառության մեջ գտնվող կեղծ բիոաակտիվ հավելումների առանձին խմբաքանակների մասին իրենք տեղեկություններ են ստացել նաեւ Բելառուսի եւ Հայաստանի լիազոր մարմիններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել