• Latest news

Ինչպես ճիշտ օգտագործել կարմիր միսը եւ չվնասել առողջությանը

22 մայիսի, 2016  11:37

Շատ մասնագետներ պնդում են, թե կարմիր միսը վտանգավոր է առողջության համար եւ բարձրացնում  է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ռիսկը, մասնավորապես` աղիների:  Քաղցկեղի դեմ պայքարի իսրայելական ասոցիացիայի ներկայացուցիչները պատմել են, թե ինչպես է ճիշտ օգտագործել կարմիր միսը` նվազեցնելու ռիսկը:  

Նրանց կարծիքով, կարմիր միսը (տավարի, ոչխարի, խոզի) պետք է ուտել միայն կանաչ բանջարեղենի հետ: Միաժամանակ մասնագետները վկայակոչում են մի հետազոտություն, որն անցկացվել է Նիդերլանդներում եւ ցույց է տվել, որ մարդու աղիներում կարմիր մսի քայքայման դեպքում երկաթի հատուկ մոլեկուլ է արտազատվում (HEME), որը քաղցկեղածին ազդեցություն ունի: Այն կարող է չեզոքացնել միայն քլորոֆիլ նյութը, որը պարունակվում է կանաչ գույնի բանջարեղենում: 

Գիտնականները հաշվարկել են, որ հակաքաղցկեղային ազդեցության համար անհրաժեշտ է, որ ափսեում կանաչ բանջարեղենի ծավալը  3 անգամ գերազանցի մսի չափաբաժինները:

Ամենից շատ քլորոֆիլ են պարունակում սպանախը, բրոկկոլին, ծաղկակաղամբը եւ սպիտակ կաղամբը, վարունգները, նեխուրը, ինչպես նաեւ հազարի եւ ցանկացած կանաչեղենի բոլոր տարբերակները, հատկապես` մաղադանոսը, համեմը, սամիթը եւ ռեհանը:  Համապատասխանաբար, հենց այդ բանջարեղենից եւ կանաչիներից պիտի կազմված լինի մսային հյուրասիրության խավարտը, պնդում են գիտնականները:   

Հիշեցնենք, որ բջջանյութի պարունակության շնորհիվ այդ բանջարեղենները նաեւ բարելավում են աղիների աշխատանքը եւ նույնիսկ օգնում են ազատվել ավելորդ քաշից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է