• Latest news

99-ամյա տղամարդը աշխարհում քաղցկեղը հաղթահարած ամենատարեց հիվանդն է դարձել (ֆոտո)

21 մայիսի, 2016  17:10

Երկրորդ համաշխարհային պատերազմի 99-ամյա վետերան Վիկտոր Մարստոնը աշխարհում քաղցկեղը հաղթահարած ամենատարեց հիվանդն է: Նրա խոսքով, բուժումից հետո ինքն ապագայի բազմաթիվ պլաններ ունի: 

Որոշ ժամանակ առաջ թոշակառուն   Bournemouth Hospital հիվանդանոց էր հասցվել ստամոքսի ցավերով: Բժիշկները նրա մոտ աղիների քաղցկեղ են հայտնաբերել, որի հեռացման համար վիրահատություն է անհրաժեշտ եղել: Վիրաբույժներն այնքան էլ չէին շտապում վիրահատել համարյա  100 տարեկան Վիկտորին. Նրա տարիքում բժշկական արմատական միջամտություններն այնքան էլ արդարացված չեն թվում: Սակայն վիրահատությունն այնուամենայնիվ կատարվել է, եւ Վիկտորը  դարձել է աշխարհում ամենատարեց մարդը, որը քաղցկեղի վիրաբուժական բուժում է անցել:  

Նշենք, որ իրեն` Վիկտորին աղիների քաղցկեղի մասին հայտնել են այն հեռացնելուց հետո միայն: Վիրահատությունից 12 օր անց նա վերականգնվել եւ իրեն լավ է զգում, եւ նախատեսել է առաջիկա հանգստյան օրերին   տուն վերադառնալ: 

«Վերջին օրերին մենք հանուն հետաքրքրության բացեցինք բժշկական արխիվները եւ փորձեցինք որեւէ այլ հիվանդի գտնել, որն այդպիսի պատկառելի տարիքում անցած լիներ քաղցկեղի հաջող բուժման միջով, պատմել է Մարստոնին վիրահատած վիրաբույժը: Սակայն դրա մասին որեւէ տեղեկություն հայտնաբերել չհաջողվեց: Վերջին  8 տարվա ընթացքում այդ թոշակառուն արդեն երկու անգամ հաղթահարել է աղիների քաղցկեղը եւ զարմանալին այն է, որ նա կարողացել է երրորդ անգամ անել դա: Հաճելի է նշել, որ մենք ուռուցքը հայտնաբերեցինք այն փուլում, երբ դեռեւս մետաստազներ չուներ, այնպես որ Վիկտորը ապագայի շատ լավ կանխատեսումներ ունի»:

Չնայած առաջիկա հարյուրամյա հոբելյանին, ինքը` Վիկտորը եւս ապագայի պլաններ է կառուցում: Նա հայտնել է, որ այս կյանքում իր գործերը դեռ չի ավարտել, որ ինքը դեռեւս շատ պլաններ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել