• Latest news

ԱՀԿ. Հայաստանում կյանքի ակնկալվող միջին տեւողությունը 74.8 տարի է

21 մայիսի, 2016  13:10

Հայաստանում կյանքի ակնկալվող միջին տեւողությունը 74.8 տարի է: Այս մասին ասվում է ԱՀԿ «Առողջապահության համաշխարհային վիճակագրություն. Առողջության ցուցանիշների մշտադիտարկում՝ կայուն զարգացման նպատակների շրջանակում» զեկույցում, որը հրապարակվել է այս տարի:

Համեմատության համար ասենք, որ եվրոպական տարածաշրջանում կյանքի ամենաբարձր ակնկալվող տեւողությունը Շվեյցարիայում է (83.4 տարի), իսկ ամենացածրը՝ Թուրքմենստանում (66.3 տարի): Վրաստանում այս ցուցանիշը 74.4 տարի է, Ադրբեջանում՝ 72.7 տարի, Բելառուսում՝ 72.3, Ուկրաինայում՝ 71.3: Երկարակեցության ցուցանիշներով համաշխարհային չեմպիոն են ճապոնացիները՝ 83.7 տարի, իսկ վերջին տեղում Սրեյա Լեոնեն է՝ 50.1 տարի:

Ըստ զեկույցի՝ 2000-2015թթ. կյանքի միջին տեւողության ակնկալվող ցուցանիշները կտրուկ աճել են ամբողջ աշխարհում՝ 5 տարով, սակայն առողջական վիճակի ցուցանիշներով լուրջ անհավասարություններ են պահպանվում թե երկրների միջեւ, թե երկրի ներսում:

Կյանքի միջին տեւողության ակնկալվող առավելագույն աճը Աֆրիկյան տարածաշրջանում է որտեղ այս ցուցանիշը աճել է 9.4 տարով ու հասել 60 տարեկանի, ինչին հիմնականում նպաստել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են երեխաների առողջության ցուցանիշների բարելավումը, հաջողությունները մալարիայի դեմ պայքարում, նաեւ ՄԻԱՎ վարակի թերապիայի հասանելիության բարձրացումը:

2015-ին ծնված երեխաների կյանքի միջին ակնկալվող տեւողությունը ամբողջ աշխարհում կազմել է 71.4 տարի, սակայն յուրաքանչյուր երեխայի վերաբերյալ կանխատեսումները պայմանավորված են նրա ծննդյան վայրով: Զեկույցում նշված է, որ եկամուտի բարձր մակարդակ ունեցող 29 երկրներում նորածինների ակնակլվող կյանքի տեւողությունը կազմում է 80 եւ ավելի տարի, իսկ օրինակ Աֆրիկյան 22 երկրների նորածինների կյանքի ակնկալվող տեւողությունը 60 տարեկանից էլ քիչ է:

Ամենաերկարակյացը ճապոնուհիներն են, որտեղ կանանց կյանքի միջին տեւողությունը 86.8 տարի է: Տղամարդկանց դեպքում կյանքի ակնկալվող ամենաբարձր միջին տեւողությունը Շվեյցարիայում է՝ 81.3 տարի: Երկու սեռերի ամենացածր ցուցանիշները համար Սյերա Լեոնեում է:

Առողջ կյանքի՝ այսինքն առողջական լավ վիճակում ապրած կյանքի ակնկալվող տեւողությունը 2015-ին ծնված երեխաների համար ամբողջ աշխարհում միջինը 63.1 տարի է կազմելու:

«Առողջապահության համաշխարհային վիճակագրություն» զեկույցում ներկայացված են նորագույն տվյալներ 2015-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած Կայուն զարգացման նպատակներ ծրագրի շրջանակում առողջությանը վերաբերող խնդիրների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել