• Latest news

5 հետաքրքիր փաստ երիկամների քաղցկեղի վերաբերյալ

22 մայիսի, 2016  20:36

Երիկամների քաղցկեղը աշխարհում քաղցկեղի բոլորովին էլ ամենատարածված տեսակը չէ, սակայն շատ վտանգավոր է, հատկապես եթե հայտնաբերվում է ուշ փուլերում: Իսկ այն բավականին հաճախ է ուշ հայտնաբերվում, որովհետեւ ավելի հազվադեպ են  «փնտրում», քան կրծքի, շագանակագեղձի կամ թոքերի քաղցկեղը:  

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ քաղցկեղի այս տեսակի վերաբերյալ: 

1. Երիկամների քաղցկեղը հաճախ հանդիպում է ծխողների մոտ

Շատերին թվում է, թե ծխելը մեծացնում է միայն թոքերի եւ բերանի խոռոչի քաղցկեղի ռիսկը, բայց իրականում երիկամների քաղցկեղը ծխողների հիվանդություն է համարվում: Ճշմարտությունն այն է, որ ծխախոտը երիկամների քաղցկեղի զարգացման հիմնական գործոններից մեկն է:  Այս քաղցկեղի զարգացման ռիսկի այլ գործոններ են համարվում ճարպակալումը, հիպերտոնիան, երիկամների խրոնիկական ցավերը, ինչպես նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը:  

2. Երիկամների քաղցկեղը անձայն մարդասպան է

Քաղցկեղի շատ այլ տեսակների նման այս քաղցկեղը  «անձայն մարդասպան» է համարվում, որն իրեն չի ցուցադրում այնքան, մինչեւ որ գրավում է շատ այլ օրգաններ:  Այնպիսի բնորոշ ախտանիշներ, ինչպիսին մեզում արյունը եւ միզարտադրության ընթացքում ցավերն են, ի հայտ են գալիս արդեն այն ժամանակ, երբ հիվանդությունը հասնում է ուշ փուլերի: Իսկ զարգացման առաջին տարիներին երիկամների քաղցկեղը գրեթե ոչ մի կերպ չի դրսեւորում իրեն, եւ մարդը նույնիսկ չի կռահում, թե կարող է հիվանդ լինել:  

3. ԳՁՀ-ն կարող է օգնել հայտնաբերել երիկամների քաղցկեղը

ԳՁՀ-ն երիկամների ուռուցքի ախտորոշման շատ կարեւոր գործիք է: Մասնագետները 50 տարին անց յուրաքանչյուր մարդու խորհուրդ են տալիս ամեն տարի ԳՁՀ անել, որը կարող է օգնել ժամանակին հայտնաբերել քաղցկեղը, երբ այն դեռ հնարավոր է բուժել:  Հատկապես կարեւոր է, որ ծխողները կանոնավոր հետազոտություն անցնեն:

4. Վաղ ախտորոշման դեպքում երիկամների քաղցկեղը բուժելի է

Քաղցկեղի շատ այլ տեսակների նման, վաղ փուլում հայտնաբերված երիկամների քաղցկեղը լիովին հաջող ենթակա է բուժման: Եթե ուռուցքը սահմանափակվում է միայն երիկամներով, կարելի է այն մասնակիորեն կամ էլ ամբողջ երիկամի հետ կտրել: Բայց կարեւոր է հիվանդությունը կանգնեցնել, քան դեռ չի տարածվել այլ օրգանների վրա: 

5. Երիկամների քաղցկեղի երկու տեսակ կա

Երիկամների քաղցկեղի երկու տեսակ կա` երիկամաբբջային ուռուցք եւ անցումաբջջային ուռուցք: Ամենատարածված տեսակը առաջինն է, որը դրսեւորվում է որպես պրոքսիմալ ուղիների էպիթելերի եւ հավաքչական խողովակների ուռուցք, որոնք պատասխանատու են արյան մաքրման եւ միզարտադրության համար:   Երիկամաբջջային քաղցկեղն արագ տարածվում է օրգանիզմի այլ հատվածների վրա, ամենից հաճախ` ոսկրերի եւ թոքերի: Անցումաբջջային քաղցկեղի դեպքում ուռուցքն ի հայտ է գալիս երիկամների միջին մասում` գավաթա-լոհանային համակարգի էպիթելից: Հենց այստեղ է հավաքվում մեզը եւ այստեղից է մտնում միզածորան: Ուռուցքի տվյալ տեսակը կարող է տարածվել նաեւ այդ ուղու վրա, սակայն քաղցկեղի անցումաբջջային տեսակն անհամեմատ ավելի հազվադեպ է հանդիպում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել