• Latest news

Անձայն համաճարակ. դեպքերի կեսում սրտի կաթվածներն առանց ախտանիշների են ընթանում

22 մայիսի, 2016  15:57

Միոկարդի կաթվածի դեպքերի 45 տոկոսն առանց ախտանիշների է ընթանում եւ մարդու համար աննկատ: Ավելին, առանց ախտանիշների կաթվածների ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը նկատելիորեն աճում է, պնդում են Wake Forest School of Medicine-ի գիտնականները:

Միոկարդի կաթվածներն առաջանում են այն անոթի խցանման դեպքում, որը արյուն է հասցնում սրտի մկաններին: Արյան դեֆիցիտը հանգեցնում է միոկարդի` սրտի մկանային շերտի մեռուկացման: Շատերը կարծում են, թե սրտի կաթվածը բնութագրական ախտանիշներ ունի` կրծքավանդակի շրջանում ցավ, դժվարացած շնչառություն: Սակայն առանց ախտանիշների կաթվածի դեպքում միոկարդի մեռուկացումը հիվանդի համար աննկատ է անցնում: 

Գիտնականները մշակել են միջին տարիքի 9500 ամերիկացու վերաբերյալ տվյալներ. նրանք մասնակցել էին աթերոսկլերոզի վերաբերյալ համազգային հետազոտությանը, որը սկսվել է 1987 թվականին: Պարզվել է, որ վերջին ինը տարվա ընթացքում  371 մարդ առանց ախտանիշների կաթված է տարել, իսկ  386-ը` սովորական:

Բացի այդ, ընդհանրացնելով հիվանդների շրջանում մահացության տեղեկությունները, հետազոտողներն այն եզրակավության են հանգել, որ առանց ախտանիշների կաթվածները երեք անգամ գերազանցում են սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը, որովհետեւ հիվանդները, չիմանալով իրենց տարած կաթվածի մասին, կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկել հաջորդը կանխարգելելու համար: Բժիշկներն առանց ախտանիշների կաթվածի մասին կկարողանան միայն հետագայում իմանալ` էխոկարդիոգրամմայի միջոցով:  

Հետաքրքիր է, որ տղամարդկանց մոտ առանց ախտանիշների կաթվածներն ավելի հաճախ են պատահում, փոխարենը կանանց մոտ դրանք ավելի վտանգավոր հետեւանքներ են ունենում: 

Այդ հետազոտության մասին պատմում են Circulation ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել