• Latest news

Սննդակարգում աղի պակասը նույնքան վտանգավոր է, որքան դրա ավելցուկը. գիտնականներ

23 մայիսի, 2016  19:46

Աղից հրաժարումն այնքան օգտակար չէ, որքան ոմանք կարծում են. սննդակարգում աղի պակասն իրականում ավելացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը եւ նույնքան վտանգավոր է, որքան դրա ավելցուկը: Այդ մասին հայտնել են Մակմաստերի համալսարանի գիտնականները   (Կանադա):

Նրանց խոսքով, աղի փոքր քանակությամբ սննդակարգն անիմաստ  է եւ նույնիսկ վնասակար մոլորակի բնակչության մեծամասնության համար, որովհետեւ հիվանդների միայն մի փոքրիկ խումբ կա, որոնց օգտակար է աղի մի փոքրիկ քանակություն օգտագործելը: 

Նման եզրակացության հանհգելու համար գիտնականները հետեւել են աշխարհի 49 երկրից ավելի քան  130 000 մարդու առողջությանը, որոնցից կանոնավոր եղանակով արյան նմուշներ են վերցրել, ուսումնասիրել են նրանց սովորական սննդակարգը եւ այդ տվյալները համադրել են վնասակար սովորույթների, հիվանդությունների եւ այլ գործոնների առկայության  հետ, որոնք ազդում են կյանքի տեւողության եւ առողջության վրա:  

Արդյունքում գիտնականները նկատել են, որ աղի ցածր քանակությամբ սննդակարգը գործնականում ոչ մի դրական բան չի բերում օրգանիզմին, եթե մարդը բարձր ճնշում չունի: Գիտնականների խոսքով, չնայած առանց աղի սննդակարգը կարող է նպաստել ճնշման նվազմանը, այն ի վիճակի է նաեւ անբարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: 

«Աղի չափավոր օգտագործումը թեթեւակիորեն նվազեցնում է ճնշումը, բայց հանգեցնում է մի շարք հետեւանքների, այդ թվում` որոշ հորմոնների մակարդակի բարձրացմանը, ինչը հաճախ գերազանցում է ճնշման նվազումից դրական էֆեկտները», - ասել են գիտնականները:

Մասնագետների խոսքով, իրենք հայտնաբերել են, որ սննդակարգում աղի քանակության նվազումը մինչեւ օրական երեք գ-ից պակաս, հանգեցնում է բացասական հետեւանքների եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի: Հետազոտության մասնակիցները, որոնք օրական մոտավորապես երկու գ աղ էին ուտում, ավելի հաճախ էին մահանում սրտի, ուղեղի կաթվածներից եւ այլ հիվանդություններից, քան այն մարդիկ, որոնց սննդակարգում ավելի քան   3 գ աղ կար:

Այդ մասին ասվում է Lancet ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է