• Latest news

Հայաստանում ինչո՞ւ է 7 տարեկանից մեծ երեխաների բուժսպասարկումը վճարովի

25 մայիսի, 2016  20:55

Երկիրը պետք է մի քիչ հարստանա, որպեսզի պետությունը սկսի ֆինանսավորել յոթ տարեկանից մեծ երեխաների բուժսպասարկումը: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:  

«Ոչինչ չի փոխվում», - ասել է նա այն հարցին ի պատասխան, թե ինչ է փոխվում ծնողների համար, երբ երեխան 8 տարեկան է դառնում: Ուղղակի, նրա խոսքով, երկրում որոշակի գումար կա եւ այն բաշխված է: Բժշկական ծախսերի այդ մասը փակելու համար, նրա խոսքով, պետք կլինի ինչ-որ բան կրճատել, ասենք, կրճատել բնակչության սոցիալապես անապահով խմբերի բուժսպասարկման ֆինանսավորումը: 

Այն առարկությանը, թե ոչ մի տեղ ոչինչ պետք չէ կրճատել, այլ պետք է ավելացնել, Արա Բաբլոյանը հայտնեց. «Ես դեմագոգիա չեմ սիրում: Կա որոշակի գումար, որը երկիրը կարող է ստեղծել եւ այն պետք է բաշխել»: Իսկ այն պնդումը, թե երկիրը կարող է ավելին ստեղծել, Արա Բաբլոյանը խորհուրդ  տվեց ուրիշներին ուղղել: 

«Ես անընդհատ պայքարում եմ այն բանի համար, որ երեխաներն ավելի շատ ֆինանսավորվեն եւ որպեսզի ծառայություններն անվճար լինեն, բայց ես հասկանում եմ, որ չեմ կարող միանգամից հասնել դրան: Մենք պետք է ամբողջ ազգով, ամբողջ երկրով ապահովենք զարգացումը, որպեսզի կարողանանք ծածկել ամբողջ դաշտը: Եվ խնդիրը միայն այստեղ չէ, այն ամենուր է», - ասել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել