• Latest news

«Դեղերի մասին» նոր օրենքը բարձրացնում է շուկայի մենաշնորհման ռիսկը. սպառողների ասոցիացիա

24 մայիսի, 2016  13:52

«Դեղերի մասին» նոր օրենքը բարձրացնում է դեղերի շուկայի մենաշնորհման ռիսկը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը:  

Նրա խոսքով, նոր օրենքը նոր պահանջներ է ներկայացնում պահեստներին, որոնցում  պետք է պահվեն ներմուծված դեղերը: Այդ պահանջները կարող են խաղից հանել փոքր ներմուծողներին, թողնելով միայն խոշորներին: Մելիտա Հակոբյանի խոսքով, մեր կառավարությունը փորձում է պայքարել երկրում մենաշնորհների դեմ, սակայն նոր օրենքում այդ կետերը շուկայի ավելի մեծ մենաշնորհման ակնհայտ ռիսկ են պարունակում: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Դեղերի մասին» օրենքն ընդունվել է Հայաստանի Ազգային Ժողովում 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ: Այն միանշանակ չի ընդունվել. առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ օրենքը լավն է, որովհետեւ ներառում է այն դեղամիջոցների ցուցակը, որոնց արժեքը պետությունը կփոխհատուցի, եւ դա կօգնի կարգավորել շուկայում դրանց գները: Բացի այդ, նոր օրենքը ենթադրում է դեղատնային գործունեության եւ մեծածախ առեւտրի տարանջատում (գործունեության այդ երկու տեսակի համար տարբեր արտոնագրեր են ենթադրվում), ինչպես նաեւ զուգահեռ ներմուծման թույլտվություն: Սակայն մանր դեղատների տերերը եւ մեծածախ առեւտրով զբաղվող մանր առեւտրականները կարծում են, որ օրենքն իրենց կզրկի աշխատելու հնարավորությունից եւ կհանգեցնի շուկայի էլ ավելի մեծ մենաշնորհման: 

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Դեղեր արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը եւս կարծում է, որ «Դեղերի մասին» նոր օրենքը, թեեւ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, մի շարք բացեր եւ բացթողումներ ունի, որոնք հիմնականում վերաբերում են դեղերի ներմուծման գործընթացին, ինչպես նաեւ անհասկանալի պահանջների պահեստներին, որոնք պիտի ունենան ներմուծողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է