• Latest news

Դեղերի գովազդումն անթույլատրելի է. սպառողների ասոցիացիա

24 մայիսի, 2016  16:40

Հայաստանում դեղեր գովազդելն անթույլատրելի է, նույնիսկ եթե խոսքն այնպիսի դեղերի մասին է, որոնք բաց են թողնվում առանց բժշկի դեղատոմսի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը: 

Նրա խոսքով, «Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն, որն ընդունվել է մի քանի օր առաջ, այն դեղերը, որոնք բաց են թողնվում առանց բժշկի դեղատոմսի, կարելի է գովազդել: Ճիշտ է, գովազդը պետք է այնպիսին լինի, որ սպառողը, այն նայելով, չորոշի, թե գովազդվող դեղն իրեն օգտակար կլինի եւ չգնա այն գնելու, առանց բժշկի հետ խորհրդակցելու:  

«Ցանկացած դեղ, օգուտից բացի, կարող է նաեւ վնաս հասցնել օրգանիզմին: Ես համաձայն չեմ, որ դեղերն ընդհանրապես կարելի է գովազդել», - նշել է Մելիտա Հակոբյանը:

Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միությունից Գայանե Խաչվանքյանն իր հերթին նշել է, որ աշխարհում դեղերի գովազդով սովորաբար զբաղվում են լուրջ հաստատություններ եւ շատ կանոններ կան, որոնց պետք է հստակորեն հետեւել: Օրինակ, չի կարելի դեղերի գովազդներում օգտագործել երեխաների կամ հղի կանանց: Իսկ Հայաստանում դեղերի գովազդման մշակույթը, Գայանե Խաչվանքյանի խոսքով, առայժմ այնքան էլ զարգացած չէ: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայաստանի Ազգային Ժողովում  «Դեղերի մասին» օրենքն ընդունվել է 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ: Այն միանշանակորեն չի ընդունվել. առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ օրենքը լավն է, որովհետեւ ներառում է այն դեղերի ցուցակը, որոնց արժեքը պետությունը կփոխհատուցի եւ դա կօգնի կարգավորել շուկայում դրանց գները. Բացի այդ, նոր օրենքը ենթադրում է դեղատնային գործունեության տարանջատում մեծածախ առեւտրից (գործունեության այս երկու ձեւի համար երկու տարբեր արտոնագիր է ենթադրվում), ինչպես նաեւ զուգահեռ ներմուծման թույլտվություն: Սակայն մանր դեղատների տերերը եւ մեծածախ առեւտրով զբաղվող մանր առեւտրականները կարծում են, որ օրենքն իրենց կզրկի աշխատելու հնարավորությունից եւ կհանգեցնի շուկայի էլ ավելի մեծ մենաշնորհման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել