• Latest news

Ի՞նչ անել, եթե Ձեզ խորհուրդ են տալիս դեղեր գնել կոնկրետ դեղատանը

24 մայիսի, 2016  23:49

«Մի գնեք», - խորհուրդ է տալիս Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը:  «Գնեք այնտեղից, որտեղից անհրաժեշտ եք համարում»:

Եթե Դուք գիտեք մեկ ուրիշ դեղատուն, որտեղ նույն դեղը կարելի է գնել ավելի մատչելի գնով, գնեք այնտեղից: 

Բժիշկը պետք  է այնպիսի աշխատավարձ ստանա, որ կախված չլինի դեղատների հետ այդպիսի պայմանավորվածություններից, կարծում է Գայանե Խաչվանքյանը Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միությունից: Եթե բժիշկներն արժանապատիվ աշխատավարձ ստանան, դեղատներ խորհուրդ տալու խնդիրն ինքնին կվերանա:   

«Ցավոք սրտի, Հայաստանում բժշկի մասնագիտությունն առայժմ իր արժանի տեղը չի զբաղեցնում: Բժշկին  իհարկե հարգում են, բայց նա այնպիսի աշխատավարձ չի ստանում, որ կախված չլինի նման պայմանավորվածություններից», - նշել է նա:

Գայանե Խաչվանքյանի խոսքով, ինտերնետում այսօր շատ տեղեկություններ կարելի է գտնել բոլոր դեղերի մասին: Եթե Դուք որեւէ կասկած ունեք դեղերի առումով, որոնք նշանակել են Ձեզ, ցանցում դրա վերաբերյալ տեղեկություններ գտեք, կարդացեք դրա ցուցումների եւ հակացուցումների եւ կողմնակի ազդեցությունների մասին: 

«Եթե Դուք կասկածներ ունեք եւ վստահ չեք, ուղղակի մի գնեք, ուրիշ բժշկի հետ խորհրդակցեք», - ամփոփել է Գայանե Խաչվանքյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել