• Latest news

Ինչպես ամենից լավ վերահսկել զարկերակային ճնշումը

24 մայիսի, 2016  19:24

Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար հատուկ դեղամիջոցներ են ընդունում:  Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ շաբաթական կարտոֆիլի   4 չափաբաժին օգտագործող մարդիկ ճնշման  11  տոկոսով պակաս բարձր ցուցանիշ ունեն, քան նրանք, ովքեր ամիս մեկ են կարտոֆիլ օգտագործում: Գիտնականների կարծիքով, կարտոֆիլում օսլայի բարձր մակարդակը հանգեցնում է արյան մեջ շաքարի ցուցանիշի ցատկի, ինչը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ: 

Միաժամանակ, Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ   30 եւ 40 տարեկանից հետո զարկերակային ճնշման բարձրացումը խոսում է հետագա կյանքում ձեռքբերովի թուլամտության վտանգի մասին: Այն անոթային ձեռքբերովի թուլամտության ռիսկը մեծացնում է 62 տոկոսով: Ինչպես վերահսկել այդ ցուցանիշը: 

Նախ, զարկերակային ճնշումը պետք է ճիշտ չափել: Փորձագետները խորհուրդ են տալիս չափումներ կատարել երկու ձեռքի վրա, խուսափելու ճիշտ թվեր ստանալու ընթացքում վրիպումներից: Ախտորոշման այս տեսակը հիպերտոնիայի զոհերի համար արդեն ոսկե ստանդարտ է համարվում:  

Զարկերակային ճնշումը շատ է կախված տարվա ժամանակից: Երբ փողոցում շոգ է, այն նվազում է, իսկ սառը եղանակին աճում է: Դա կապված է այն բանի հետ, որ արյունատար անոթները լայնանում են, որպեսզի սառեցնեն մեզ եւ նեղանում են, որպեսզի տաքացնեն: Ահա թե ինչու որեւէ շոգ երկրում արձակուրդը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման լուրջ անկման, թուլության եւ ուշաթափության: Նույնը պատահում է նաեւ բազմաթիվ դեղեր ընդունելու դեպքում, ներառյալ միզամուղները, հատկապես տարեց մարդկանց մոտ: Բայց թերապիան չի կարելի դադարեցնել առանց բժշկի հետ խորհրդակցելու: 

Իմիջիայլոց, զարկերակային բարձր ճնշումը, բոլորովին էլ վատ բան չէ:  ԱՄՆ-ի Brigham Young University-ի հետազոտողները պարզել են, որ բարձր զարկերակային ճնշման գենով մարդիկ Ալցհայմերի հիվանդության զարգացման ցածր ռիսկի են ենթակա: Ապացույցներ կան եւ նրա, որ ճնշման դեմ դեղերը ազդում են ուղեղի քիմիական կազմի վրա` նվազեցնելով բորբոքումների մակարդակը, ինչը եւս նվազեցնում է ծերունական թուլամտության ռիսկը: 

Ոչ այնքան վերջերս հետազոտությունները պարզել էին, որ բալի Մոնմորանսի  տեսակի հյութի օգտագործումը բարձր ճնշման դեմ պայքարի նույնպիսի արդյունավետ միջոց է, որքան դեղերի ընդունումը: Գոյություն ունեն անհամեմատ ավելի մեծ ապացույցներ այն բանի, որ բազուկի հյութը նվազեցնում է զարկերակային ճնշումը: Այն նիտրատներ է պարունակում, որոնք օրգանիզմը կուտակում է ազոտի ենթաօքսիդում, որն արյունատար անոթների բնական լայնացնող միջոց է համարվում: Իմիջիայլոց, հնարավոր է շատ հեշտորեն ինքնուրույն պատրաստել այս հյութը, որովհետեւ բազուկը լայնորեն մատչելի եւ ոչ թանկ բանջարեղեն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել