• Latest news

Ինչ մարդիկ են ավելի հաճախ ունենում շիզոֆրենիայով երեխաներ

25 մայիսի, 2016  18:01

Հղիության ընթացքում ծխող կանայք հաճախ շիզոֆրենիայով երեխաներ են ունենում: Այդ մասին հայտնել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները: 

Նրանց խոսքով, որքան ավելի է կինը հղիության ընթացքում ենթարկվում նիկոտինի ազդեցությանը, այնքան շատ են այնպիսի ծանր հոգեկան հիվանդությամբ երեխա ծննդաբերելու շանսերը, ինչպիսին շիզոֆրենիան է: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ ծխող մայրերից ծնված երեխաների մոտ  շիզոֆրենիայի զարգացման ռիսկն ավելանում է ամբողջ 38 տոկոսով:

Շիզոֆրենիայով 977 երեխայի տվյալների վերլուծությունը հաստատել է հղիության ընթացքում ծխելու եւ նորածին երեխայի մոտ շիզոֆրենիայի կապը: Գիտնականները նաեւ պարզել են, որ շիզոֆրենիայով երեխաներ ծնած մայրերի   20 տոկոսը հաճախ ծխել է հղիության ընթացքում եւ այդ պաթոլոգիայով երեխաների ծնունդը, մասնագետների կարծիքով, կապված է հենց մոր արգանդում պտղի ուղեղի վրա նիկոտինի ազդեցության հետ: 

«Նիկոտինը հեշտությամբ անցնում է ընկերքով եւ ընկնում է պտղի արյան շրջանառության մեջ, ինչը հանգեցնում է նրա մոտ նյարդային խանգարումների զարգացմանը», - նշել են գիտնականները: 

Այդ մասին հայտնում է American Journal of Psychiatry ամսագիրը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել