• Latest news

Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը

26 մայիսի, 2016  10:45

Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել,որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով հիվանդների կյանքի որակը, սակայն ուրոլոգ ուռուցքաբան Ֆրեդ Սաադը University of Montreal Hospital Research Centre (CRCHUM)–ից, վստահ է, որ սպորտը դեղերից ոչ պակաս ուղղակիորեն ազդում է հենց ուռուցքի վրա ու կարող է իրոք օգնել հիվանդներին՝ նույնիսկ նրանց, ում մոտ քաղցկեղն արդեն բարձիթողի վիճակում է:

Բժիշկ Սաադը անցկացնում է առաջին կլինիկական հետազոտությունը, որը գնահատում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության ազդեցությունը շագանակագեղձի բրաձիթողի փուլում գտնվող տղամարդկանց ապաքինման ցուցանիշների վրա:

«Սովորաբար քաղցկեղի բարձիթողի վիճակում գտնվող՝ մետաստազներով հիվանդները նստակյաց կենսակերպ են վարում, - ասել է բժիշկ Սաադը: - Ընդունված է համարել, որ դրանից քաղցկեղը ավելի է զարգանում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ուղիղ իմաստով ավելացնում են մետաստատիկ ուռուցքներով հիվանդների կյանքի տևողոթյունը առնվազն 22 տոկոսով, այսինքն 6 ամսով»:

Միջինը շագանակագեղձի մետաստազներով հիվանդները կարող են երկու- երեք տարվա կյանք ունենալ: Նրանց կյանքը ֆիզիկական վարժությունների միջոցով ևս 6 ամսով երկարացնելը այն արդյունքն է, որը համարժեք է նոր դեղամիջոցի գործածմանը:

Հետազոտոթւյունը միաժամանակ անցկացվելու է Կանադայում, Իռլանդիայում ու Ավստրալիայում: Դրան մասնակցելու են 60 հիվանդանոցներ, որոնք արդեն սկսել են կամավորներ հրավիրել: Ընդհանուր առմամբ բարձիթողի ուռուցքներով 900 տղամարդ կփորձի քաղցկեղի բուժման վրա ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ազդեցությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել