• Latest news

Նոր սարքը կարող է մեզում վիրուսներ հայտնաբերել

26 մայիսի, 2016  13:12

Թեքսասի համալսարանի գիտնականները էլեկտրաքիմիական սենսոր են ստեղծել, որը կարող է  մեզում արագ ի հայտ բերել վիրուսները: Գիտնականների խոսքով, իրենց մեթոդը հարմար է ցանկացած վիրուսի հայտնաբերման համար, ներառյալ մարդու իմունոդեֆիցիտի վիրուսը եւ Զիկա վիրուսը, որը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով: 

Սենսորը զինված է գերբարակ էլեկտրոդով, որի հաստությունը մարդկային բջջից փոքր է: Տվիչը տեղավորվում է հիվանդի մեզի անալիզի ենթարկվող նմուշում, ինչից հետո նմուշի մեջ ֆերմենտներ եւ հակամարմիններ են ավելացվում, որոնք ի վիճակի են կապվել վիրուսային մասնիկի հետ:  Արդյունքում համակարգ է ձեւավորվում, որի ներկայությունը կարող է հայտնաբերվել սենսորի օգնությամբ:  

Մշակողներն արդեն փորձարկել են նոր սարքը եւ նրա օգնությամբ ցիտոմեգալովիրուս են հայտնաբերել: Էլեկտրաքիմիական սենսորը թույլ է տալիս տարբեր վիրուսներ հայտնաբերել արագ եւ ճշգրտորեն: Կարեւոր է եւ այն, որ սարքն ի վիճակի է վարակ հայտնաբերել վաղ փուլերում, երբ վիրուսի կենտրոնացումը փոքր է: 

Այդ սենսորի օգտագործումը կօգնի նվազագույնի հասցնել կեղծ բացասական արդյունքների քանակությունը, կարծում են մշակողները: Նրանք պարզել են, որ վիրուսների ի հայտ բերման ներկայումս գործող մեթոդիկաներն արդյունավետորեն ազդում են ավելի բարձր խտությունների դեպքում, որովհետեւ պահանջում են անալիզի ենթարկվող նմուշների ավելի որակյալ նախապատրաստություն: Ավելին, վիրուսի հայտնաբերման համար բանականին մեծ ժամանակ է պահանջվում: 

Առայժմ վաղ է խոսել նոր սարքի կլինիկական փորձարկում սկսելու մասին, անհրաժեշտ է նախ կատարելագործել սենսորը` էլեկտրոդներն ավելի կայուն դարձնելով, նշել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է