• Latest news

20 կիլոգրամանոց ձեռքով հնդիկին դուրս են արել տնից եւ «սատանայի ծնունդ» են համարում (ֆոտո, վիդեո)

26 մայիսի, 2016  17:44

Հնդկաստանից 25-ամյա Բաբլուն ստիպված է եղել տնից հեռանալ, որովհետեւ նրա հարեւանները եւ նույնիսկ ազգականները նրան «սատանայի ծնունդ» էին համարում: Բաբլուն հազվագյուտ հիվանդություն ունի` տեղային գիգանտիզմ, ինչի հետեւանքով նրա աջ ձեռքը շատ մեծ է եւ մոտ 20 կգ է կշռում:

Այն գյուղի բնակիչները, որտեղ ապրում էր տղան, չէին հասկանում, որ նա բժշկական խնդիր ունի եւ շատ վատ էին վերաբերվում նրան: Երբ հարազատ ընտանիքը հրաժարվեց Բաբլուից, նա հեռացավ տնից եւ որոշեց Մումբայ տեղափոխվել: Այնտեղ նրան դիմավորեցին տեղի լրագրողները, որոնք այժմ ֆիլմ են նկարահանում նրա ձախորդությունների մասին: Ֆիլմում կարելի է տեսնել, թե Բաբլուն ինչպես է ընթանում քաղաքի փողոցներով` վախեցնելով անցորդներին: Ռեստորանում սնունդ ընդունելու ընթացքում երիտասարդը ցույց է տալիս, թե ինչ դժվարությամբ է ձեռքով կատարում ամենասովորական շարժումներ, ինչպիսին, օրինակ, գավաթը ձեռքով պահելն է: 

«Նրա համար շատ դժվար է աշխատանք գտնել նույնիսկ այնպիսի խիտ բնակեցված քաղաքում, ինչպիսին Մումբայն է,-պատմում են լրագրողները: Եթե նա ժամանակին համապատասխան բուժում ստանար,  20 կգ-ի գերաճուկը չէր լինի եւ նա նորմալ կյանք կվարեր: Սակայն այժմ բժիշկներն ասում են, թե աներեւակայելիորեն դժվար կլինի հասնել դրան, որովհետեւ տեղային գիգանտիզմը անցել է առաջացած փուլ»:

Այս հիվանդությունը հայտնի է նաեւ ակրոմեգալիա անունով: Այն դրսեւորվում է օրգանիզմում աճի հորմոնի ավելորդ արտազատմամբ: Սովորական գիգանտիզմի դեպքում դա հանգեցնում է ամբողջ մարմնի մեծացման, իսկ տեղականի դեպքում` մարմնի որեւէ մասի ավելորդ աճի: Ամենից հաճախ դա վերաբերում է ձեռքի կամ ոտքի մատներին, բայց Բաբլուի դեպքում դա ազդել է ամբողջ ձեռքի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել