• Latest news

Հակամարտությունների գոտիներում երկու տարվա ընթացքում գրեթե հազար բժիշկ է զոհվել. ԱՀԿ

26 մայիսի, 2016  20:03

2014-ի հունվարից մինչեւ 2015-ի դեկտեմբերը բժշկական հաստատությունները աշխարհի  19 երկրում 594 անգամ հարձակման են ենթարկվել, հայտնում է ԱՀԿ-ն:  62 դեպքում հիվանդանոցների վրա հարձակումը կանխամտածված է եղել: 

Հարձակումների ամենամեծ քանակությունն իրականացվել է Սիրիայում, որտեղ արդեն հինգ տարի է` չի դադարում ներքին զինված հակամարտությունը: Երկու տարվա ընթացքում այդ երկրում միջազգային հաստատությունները 228 անգամ հարձակման են ենթարկվել: Լիբիայում հիվանդանոցների  33 գնդակոծություն է գրանցվել, Ուկրաինայում` 32: Ամենափոքր թիվը գրանցվել է Մյանմայում, այդ երկրում մեկ հիվանդանոց է տուժել: 

«Մենք բժշկական օգնության, այն ստանալու իրավունքի եւ միջազգային  մարդասիրական իրավունքի սրբության նկատմամբ հարգանքի հաճախակի տագնապալի պակասի ականատեսն ենք դարձել: Հիվանդներին գնդակահարում են հիվանդանոցային մահճակալներին, բուժանձնակազմին սպառնում են, նրանք գրոհների են ենթարկվում, իսկ հիվանդանոցները` գնդակոծության: Նման գրոհները ոչ միայն վտանգի են ենթարկում նրանց, ովքեր բժշկական օգնություն են տրամադրում, այլեւ մարդկանց զրկում են շտապ օգնությունից, երբ նրանք ամենից շատ ունեն դրա կարիքը», — նշված է փաստաթղթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» http://ria.ru:

Զեկույցում ընդգծվում է, որ հիվանդանոցների վրա գրոհները խարխլում են բնակչության բժշկական ծառայություններ տրամադրելու հնարավորությունները ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ հեռանկարում, ինչպես նաեւ բացասական ազդեցություն են ունենում պետությունների առողջապահության ամբողջ համակարգի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է