• Latest news

Գիտնականներ. Աշխատամոլությունը խանգարում է

26 մայիսի, 2016  23:26

Աշխատամոլությունն իսկական խանգարում է: Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են հետապնդում, բացի այդ, նրանք հաճախ լվանում են ձեռքերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLоS ONE ամսագրում:

Հետազոտությանը 16-75 տարեկան 16.426 աշխատող է մասնակցել (մեծ մասը՝ համալսարան ավարտած ամուսնացած կանայք): Նախ գիտնականները կամավորներին թերթիկներ են բաժանել՝ 7 պնդումներով.

«Դուք մտածում եք այն մասին, թե ինչպես կարող եք աշխատանքի համար ավելի շատ ժամանակ ծախսել»;

«Դուք աշխատավայրում ավելի շատ ժամանակ եք ծախսում, քան մյուսները»;

«Դուք աշխատում եք, որպեսզի ազատվեք դեպրեսիայից, տագնապից, մեղքի կամ անօգնականության զգացողությունից»;

«Մյուսներն ասում են, որ հարկավոր է ավելի քիչ աշխատել, բայց դուք չեք լսում»;

«Երբ ձեզ արգելում են աշխատել, դուք սթրես եք ապրում»;

«Աշխատանքի պատճառով ձեր հոբբի համար ժամանակ չունեք»;

«Դուք այնքան շատ եք աշխատում, որ դա բացասաբար է ազդում ձեր առողջության վրա»:

Դրանից հետո հետազոտողները կամավորներին խնդրել են նշել, թե այս կամ այն միտքը որքանով է արդիական նրանց համար: Այն կանանց եւ տղամարդկանց, որոնք «հաճախ» կամ «միշտ» են պատասխանել առնվազն 4 պնդման, գիտնականներն աշխատամոլների շարքին են դասել:

Ընդհանուր առմամբ, հետազոտության մասնակիցներից 1287-ը կամ 7.8%-ն են «աշխատանքից կախվածություն» ունեցել, ընդ որում՝ 114-ը «հաճախ» կամ «միշտ» են պատասխանել բոլոր 7 պնդմանը:

Չորս այլ ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են. աշխատամոլների 32.7%-ի մոտ (421 մարդ) ուշադրության պակաս եւ գերակտիվություն է նկատվել, 25.6%-ը (329 մարդ) օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում է ունեցել. նեւրոզ, որի դեպքում հիվանդի մոտ կպչուն կամ վախեցնող մտքեր են առաջանում:

Աշխատամոլ-կամավորները նաեւ խոստովանել են. իրենց համար կարեւոր է, որպեսզի սեղանին բոլոր իրերը որոշակի տեսքով դասավորված լինեն, մշտապես ստուգում են, արդյո՞ք դռներն ու պատուհանները փակ են, կարող են անվերջ լվանալ ձեռքերը, անգամ մաքուր հագուստը, չեն կարողանում քնել, եթե չեն ավարտել հանձնարարությունը, որի հարցում առանձնապես շտապելու կարիք չունեն:

Նրանց շրջանում, ովքեր մինչեւ ուշ աշխատավայրում չեն մնում եւ ամբողջ ազատ ժամանակը չեն նվիրում անվերջանալի նախագծերին, դեպրեսիա հայտնաբերվել է 2.6% դեպքերում, իսկ տագնապի խանգարում՝ 11.9% դեպքերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել