• Latest news

Տղամարդիկ չեն նկատում կանանց մոտ հուզական գրգռման նշանները

28 մայիսի, 2016  23:23

Քանի որ կանանց ակնարկները երբեմն չափազանց նուրբ են, տղամարդիկ կարող են դրանք չհասկանալ: Նման եզրակացության են հանգել Տորոնտոյի համալսարանի հոգեբանները: Նրանք հայտնում են, որ տղամարդիկ իրականում դժվարանում են ոչ միայն կռահել կանացի հույզերը, այլեւ հասկանալ` արդյոք կինը գրգռված է, թե ոչ: 

Պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները տառացիորեն չեն նկատում կանացի գրգռման նշանները: 

Այս թեմայով հետազոտություններին մասնակցել են զույգեր, որոնք բավականին երկար ժամանակ հարաբերությունների մեջ են եղել: Մի քանի շաբաթվա ընթացքում զույգերը պատասխանել են այն հարցին, թե որքան հաճախակի եւ ուժգնորեն են իրենք օրվա ընթացքում սեռական հակում զգացել իրենց զուգընկերոջ նկատմամբ, իսկ հետո նաեւ զուգընկերոջն են գնահատել նույն ցուցանիշներով: 

Պարզվել է, որ տղամարդիկ դեպքերի մեծամասնությունում չեն նկատել իրենց զուգընկերուհիների սեռական գրգռվածությունը կամ էլ թերագնահատել են այն: Հետազոտողները նշում են, որ դա գուցե կապված է այն բանի հետ, որ թույլ սեռը ցանկության ոչ մի նշան չի տալիս, որովհետեւ կողքից նախաձեռնության է սպասում: Տղամարդիկ ուղղակի չեն նկատել իրենց ընկերուհիների նուրբ ակնարկները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել