• Latest news

Սթրեսը համարել են ավելորդ քաշի մեղավոր

27 մայիսի, 2016  12:41

Ճարպակալության դեմ պայքարի համար այսօր բազմաթիվ միջոցներ են առաջարկվում, բայց առայժմ չի մշակվել իրոք արդյունավետ միջոց, որը տղամարդկանց եւ կանանց ազատեր ավելորդ քաշից: Ավելորդ քաշի լավագույն կանխարգելումը, հավատացնում են փորձագետները, նյարդային համակարգի ամրապնդումն է: 

ԱՄՆ-ից գիտնականները այն եզրակացությանն են հանգել, որ ավելորդ քաշից խուսափելու համար անհրաժեշտ է մարզել ոչ միայն մարմինը, այլեւ նյարդային համակարգը: ԱՄՆ-ում մարմնի ավելորդ զանգվածի խնդիրն այսօր վերաբերում է արդեն բնակչության ավելի քան 70 տոկոսին, իսկ այսքան զանգվածային ճարպակալումը գիտնականները կապում են նախ եւ առաջ սթրեսների ազդեցության հետ: 

Բժիշկները կարծում են, որ մարդկանց` սթրեսին ենթակա լինելն ավելանում է սոցիալական լարվածության աճին համաչափ: Պետության կողմից պաշտպանական միջոցների սահմանափակումը, գործազրկության ավելացումը, ապահովագրական բժշկության անհասանելիությունը. այս բոլոր գործոնները նպաստում են, որ մարդկանց հոգեկան աշխարհը գնալով աճող ճնշում է ապրում: Հենց սթրեսը, որը շատակերության է մղում, համարվում է ճարպակալման զարգացման գլխավոր պատճառը, ենթադրում են բժիշկները:  

Նրանց կարծիքով, տվյալ վարկածի օգտին է խոսում այն, որ աշխարհում առայժմ չկա ընդմիշտ նիհարելու ոչ մի միջոց: 

«Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգնում են նվազեցնել մարմնի զանգվածի ինդեքսը, բայց նույնիսկ ամենագործուններն օգնում են միայն որոշակի ժամանակահատվածում», - նշում են փորձագետները:

Բժիշկները համարում են, որ առողջ, ձիգ մարմնի պահպանման համար անհրաժեշտ է   «մարզել» նյարդային համակարգը: Հոգեկան առողջության պահպանման համար գոյություն ունեն տարբեր մեթոդիկաներ, այդ թվում` բոլորին մատչելի մեդիտացիան եւ զբոսանքները բնության գրկում: Մասնագետները խորհուրդ են տալիս յուրացնել այն մեթոդները, որոնք օգնում են նյարդերն ավելի ամուր դարձնել, իսկ սեփական հոգեկան աշխարհը` պակաս խոցելի արտաքին գործոնների ազդեցության առաջ: Բժիշկներն ընդգծում են, որ մարդու հոգեկան առողջությունը շատ առումներով կախված է նրա սեփական ջանքերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել