• Latest news

2008-ի Ֆինանսական ճգնաժամը քաղցկեղից 500 հազար մահերի պատճառ է դարձել. հետազոտություն

27 մայիսի, 2016  11:49

2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից մեկը քաղցկեղով հիվանդ 500 հազար մարդու մահն էր, ասվում է ԱՄՆ ու Բրիտանիայի առաջատար համալսարանների գիտնականների հոդվածում:

The Lancet բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ միայն Տնտեսական համագործակցության ու զարգացման երկրներում 2008-2010 թթ. ժամանակահատվածում ավելի քան 260 հազար քաղցկեղով հիվանդ մահացել է հենց տնտեսական ճգնաժամի պատճառով: Նրանք չեն կարողացել ստանալ անհրաժեշտ բուժօգնություն քանի որ կորցրել էին աշխատանքը, նաեւ որովհետեւ մի շարք կառավարություններ որոշել էին կրճատել սոցիալական ծախսերը:

Ամբողջ աշխարհում այս նույն խնդրին բախված ու դրա հետեւանքով մահացած հիվանդների թիվը, ըստ զեկույցի հեղինակների, կարող է գերազանցել 500 հազարը: Եվրամիությունում քաղցկեղով հիվանդների թիվը, որոնք չէին մահանա, եթե ճգնաժամը չլիներ, 160 հազար է կազմում:

«Տնտեսական ճգնաժամի ժաամանակ մահացության աճը բնորոշ է հատկապես բուժման լավ ենթարկվող ուռուցքաբանական հիվանդություններին՝ օրինակ կրծքագեղձի, շագանակագեղձի կամ աղիների քաղցկեղին»,- հայտնել է զեկույցի հեղինակներից մեկը՝ Մահիբեն Մարութհափուն Լոնդոնի Կայսերական քոլեջից:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ գործազրկության ավելացումը հանգեցնում է քաղցկեղով հիվանդների շրջանում մահացության աճի՝ հարյուր մարդուն 0.37 մակարդակով: Առողջապահական ծախսերի կրճատումը 1 տոկոսով է ավելացնում մահացությունը հարյուր մարդուն 0.0053 մակարդակով:

Հետազոտության շրջանակում վերլուծել են ԱՀԿ ու Համաշխարհային բանկի՝ ավելի քան 2 մլրդ ընդհանուր բնակչությամբ 75 երկրների վերաբերյալ տվյալները 1990-2010 թթ ժամանակահատվածում: Վերլուծության առարկան եղել է կապը գործազրկության մակարդակի, առողջապահության համար բյուջետային ծախսերի ու քաղցկեղից մահացության միջեւ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել