• Latest news

Ուշ ընթրիքները երեխաների համար ճարպակալման պատճառ չեն հանդիսանում

27 մայիսի, 2016  21:52

Պարզվել է, որ ճարպակալման զարգացման ռիսկը միանման է այն երեխաների համար, որոնք ընթրել են մինչեւ երեկոյան  8-ը եւ նրանց համար, ովքեր ընթրել են ավելի ուշ ժամանակահատվածում, պարզել են Լոնդոնի Թագավորական քոլեջի դիետոլոգները, որոնց հոդվածը հրապարակվել է   British Journal of Nutrition-ում:

Դիետոլոգները 4-ից 18 տարեկան ավելի քան 1,5 հազար երեխայի են հետազոտել: Նրանք ուսումնասիրել են այդ երեխաների քաշը եւ սննդային սովորույթները եւ այն եզրակացությանն են հանգել, որ նրանք, ովքեր սիրել են ուշ երեկոյան ուտել, գիրացել են ոչ ավելի հաճախ, քան իրենց այն տարեկիցները, որոնք ընթրել էին մի քանի ժամ առաջ: 

Պարզվել է, որ ճարպակալում ստանալու ռիսկը նույնն է եւ մեկ, եւ մյուս երեխաների մոտ: Այսպիսով, գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ ընթրիքի ժամանակը կապված չէ ավելորդ քաշ կուտակելու հետ: 

Հետազոտողները խոստովանել են, որ նման արդյունքներն իրենց համար մեծ անակնկալ են եղել, որովհետեւ իրենք համոզված էին, որ կկարողանան կապ հայտնաբերել սնունդ ընդունելու ժամանակի եւ երեխաների մոտ ճարպակալման զարգացման միջեւ: 

Սակայն գիտնականները խոստովանում են, որ նման արդյունքները կարող են կապված լինել նաեւ այն բանի հետ որ երեկոյան  8-ից հետո ընթրած երեխաների թիվն այնքան մեծ չէր, որպեսզի հայտարարվի, թե դրանք վերջնական արդյունքներ են: Հետազոտողների կարծիքով, սննդի ընդունման ժամանակի կարեւորությունն առայժմ բավականաչափ ուսումնասիրված չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել