• Latest news

Մարդկությունն առայժմ պարտվում է քաղաքակրթական այնպիսի մարտահրավերի, ինչպիսին թմրամոլությունն է. ՌԴ գլխավոր նարկոլոգ

27 մայիսի, 2016  17:51

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների կոորդինացիոն խորհրդակցության հիմնական նպատակն է` համախմբել առողջապահական ծառայությունների ջանքերը թմրամոլության դեմ պայքարում: Այդ մասին Երեւանում նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: 

Նա նշել է, որ առողջապահական ծառայությունները թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում երկու դեր են կատարում. թմրանյութերի պահանջարկի նվազեցում եւ դրանցից վնասի նվազեցում: Պահանջարկի նվազեցման համար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, իսկ վնասի նվազեցման համար իրականացվում են բուժական ծրագրեր:  

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները մշակում են հարցը, որպեսզի մեկ երկրի` թմրակախվածություն ունեցող հիվանդները կարողանան իրենց բուժումը շարունակել կազմակերպության մեկ այլ երկիր մեկնելու դեպքում: Պետրոս Սեմերջյանի խոսքով, Հայաստանում աշխատող Ռուսաստանի քաղաքացիները թմրակախվածությունից բուժման առումով հավասարեցված են Հայաստանի քաղաքացիներին: Ռուսաստանում մեր քաղաքացիների համար առայժմ նման կանոն չկա, բայց տվյալ խորհրդակցությունը, նրա խոսքով, կոչված է լուծելու նաեւ այդ հարցը: 

Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ-ի երկրներում հասկանալի միգրացիոն գործընթացներ են տեղի ունենում, որովհետեւ «մենք բոլորս, ծագումով մեկ մեծ պետությունից ենք», եւ դա խնդիրներ է ստեղծում թմրամոլության բուժման առումով: Նա նշել է, որ կան ուժային եւ մարդասիրական գործողություններ, եւ թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ պայքարում են իրավապահ մարմինները, իսկ առողջապահության գլխավոր խնդիրը թմրանյութերի պահանջարկի նվազեցումն է:  

«Ցավոք սրտի, քաղաքակրթական այնպիսի մարտահրավերին, ինչպիսին թմրամոլությունն է, մարդկությունն առայժմ պարտվում է, այդ պատճառով մենք անընդհատ որոնում, մշակում ենք գաղափարներ, նոր մեթոդիկաներ», - ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել